Այս էջը սրբագրված է

Չոպանն ասում է.— Վեց աղբեր, դուք հո՞ւր կերթաք:

Նրանք ասում են.— Մենք կերթանք Հուշապից մեր Հոր արունք առնելու։

Ասում է.— Ձեզ մի խան կաթ կկթեմ ոչխարներից, չվել ես կերթամ ոչխարները ցած կանեմ, դուք էդ խան կաթը խմեք չվել իմ գալը, կիմանամ որ Հուշապից դուք ձեր հոր արունը կառնեք, թե չէ՝ չի խմեք չվել իմ գալը, չեք կրնար առնել, մեղք էք, մեք գնալ։

Դա գնում է ոչխարները ցած անում, գալի տեսնում, որ մի հոգի է խմում, ասում է. «Պահովվե՜, էսքան վախտում դեռ մեկդ էք կաթ խմել, մ՚էրթաք, կարալ չեք առնում ձեր հոր արունը»։

Էս վեց ախպեր չեն լսում չոպանին, վեր են կենում ու սրանք գնում, թե. «Պետք է մենք գնանք մեր հոր արունը առնենք»։

Սրանք մը քիչ տեղ գնում են, տեսնում են մի տվարած։

Տվարածն ասում է.— Վեց աղբեր ո՞ւր էք գնում։

Էս վեց աղբերն ասում են, թե.— Գնում ենք մեր հոր արընը առնենք Հուշապից։

Ասում է տվարած.— էս մի ցլիկը թէ որ մորթեք, միս անենք, ուտենք, չվել իմ էն տվարնին ցած անիլը, կիմանանք, որ արընը կառնեք Հուշապից, թե չէ՝ չի մորթեք ուտեք, չէք կարա առնուլ։

Տվարածը գնում Է տվարնին ցած անում, գալի տենում, որ ցլիկը նոր են վեր գցել, որ մորթեն։

Ասում Է.— Պա՛, պա՜, կարալ չէք առնուլ ձեր հոր արընը, դառեք, գնացեք։

Դրանք՝ էդ վեց աղբերը, էդ տվարածին չեն լսում։

Ասում են, որ.— Էդ տվարածն ի՞նչ ա, որ մենք դրան լսենք, բերեք գնանք մեր Հոր արընը առնենք։

Էդ վեց աղբերը շատ են գնում, թե քիչ են գնում, գնում են տենում մի իլղարած։

Էս իլղարածն ասում է.— Վեց աղբեր, ո՜ւր էք գնում։

Էդ վեց աղբեր ասում են.— Գնում ենք Հուշապից մեր հոր արընը առնելու։

Ձիարածն ասում է.— Չվել էն մադյանները իմ ցած անելը թէ դուք, էդ վեցդ, էդ իլղին բռնեք, վեր ելեք դես ու դեն քըշեք, կիմանամ, որ ձեր հոր արընը կառնեք։ Եթե չի բռնեք, չէք կարա առնում, գնալու էք, մեղք էք, մի՛ գնաք։

Իլղարած գնում է մադլանները ցած անում, գալի տենում, որ վեց աղբեր չալիշ էլել, դեռ չեն կարում ձին բռնել, որ վեր ելեն քշեն։