Այս էջը սրբագրված է

Ասում է.— Պա՜, պա՜, մե գնալ, եդ դառեք գնացեք ձեր տուն, Հուշապից չեք կարա ձեր հոր արունը առնեք։

Սրանք` վեց աղբերը լսում չեն, ասում են.— Սա ի՞նչ է, որ սրան լսենք, մենք մեր հոր արունը առնենք, սա շաշին մեկն է։ Մեր հոր արունը մենք կերթանք, կառնենք Հուշապից։

Էդ վեց աղբեր թհենց ասում են ու խոլում[1]։ Շատ են գնում, թե քիչ են գնում, Հուշապը իրեն աղջկան դուրս է ուղարկում, ասում է.— Աղչի՛, տես ի՞նչ է երևում։

Աղջիկը դուրս է գալի, մտիկ տալի, որ վեց հատ ճանճ ու մժեղ է գալի, գնում է Հուշապին ասում է, թե.— Վեց հատ ճանճ ու մժեղ Է գալի։

Հուշապն ասում Է, թե.— Մեկ Էլ դուս մտիկ։

Էս աղջիկ դուս Է ըլլում, մտիկ տալի, տենում վեց մարդ Է գալի։

Հուշապն ասում Է, թե.— Էդ Էլ մեր խըսմաթն Է,— ասում Է,— աղջի՛, հելի տես, թէ բալի չափարը կամաց են անցնում, թէ եկին։

Աղջիկը գնում է ասում Հուշապին, թե.— Չափարը հենց կամաց անցկացան, մեկն էլ վեր ընկավ։

Հուշապն ասում է, որ.— Էդ վեցն էլ մեր խըսմաթն է։

Ասում է դարձյալ աղջկան.— Աղջի՛կ, մտիկ տուր, տես թէ հազողը ճիթե-ճիթ են ուտում, թէ գիլլա-գիլլա։

Աղջիկը մտիկ է տալի ու գնում Հուշապին ասում թե.— Գիլլ-գիլլա են ուտում։

Հուշապն ասում է.— Աղջի՛, հելլն մեկ էլ դուս մտիկ, տես աղբրից պարզ տեղից են ջուր խմում, թէ պղտոր տեղից։

Աղջիկը մտիկ է տալի։ Տեսնում է, որ պարզ տեղից են խմում:

Աղջիկը գնում ու Հուշապին ասում է, թե.— Պարզ տեղից խմեցին։

Հուշապն ասում է.— Դրանք էլ իմ խըսմաթն են։

Էս վեց աղբերը գնում են Հուշապի դռանը կաղնում են, ամեքը մի դանակ հանում, ըժում ղի տալի հուշապին.— Հուշա՛պ, դուս արի։

Հուշապը դուս ա գալի, տեսնում, որ ամենք մի դանակ հանել են, ասում է.— Դուք էլ իմ խըսմաթն էք։

Հուշապ մի սենց «ը՜ֆ» անում, քաշում իրան։ Վեցին էլ կուլ տալի։

  1. Գնում—Ծ. Բ.: