Այս էջը սրբագրված է

Թոռչու տղեն ու Փահլևանը գովում են նրա իգիթութինը, որ սաղ ջուրը[1] ցմաքացնում ա ու դեռ «Վա՜յ ջուր» կանչում։

— Էս ի՞նչ իգիթութին ա,— ասում ա,— իգիթը Թոռչու տղեն ա, որ ասում են՝ Օխտը սարի քմակիցը Ղըռխանասին բերել ա։ Էդ ո՞ւր եք գնում, ինձ հետներուդ չե՞ք տանիլ։

— Երկու չի ըլինք, թող իրեք ըլինք, ընչի՞ չենք տանիլ։

Թոռչու տղեն մի որձ էլ Ջուր ծծող իգիթի հմա ա մորթում։ Նա միսն, ուտում ա, դմակը Շանը տալիս։ Ճամփա են ընգնում, գնում։

Գնում են գնում, շատն ու քիչը աստոծ գիդե, տենում են մի ջաղաց՝ օխտն աչքանի։ Տուն են մտնում, տենում, որ մի մարդ վեր եկող ալիրն ուտում ա ու միալար կանչում․ «Վա՜յ հաց, վա՜յ հաց, ուտեմ՝ փորս դինջանա»։ Թոռչու տղեն գովում ա նրա իգիթութինը։

— Էս ի՞նչ իգիթութին ա,— ասում ա Ալիր ուտողը,— իգիթութինն էն ա, որ ասում են՝ Թոռչու տղեն Օխտը սարի քմակիցը Ղըռխանասին բերել ա։ Բա դուք էդ ո՞ւր եք գնում, ինձ հետներուդ տանիլ չե՞ք։

— Ընչի՞ չենք տանիլ,— ասում ա Թոռչու տղեն,— իրեք չի ըլինք, թող չորս ըլինք։

Մի որձ էլ նրա հմա ա մորթում։ Միսն ուտում են, դմակը Շանը տալիս ու ճամփա ընգնում։

Գնում են գնում, շատն ու քիչն աստոծ գիդե, տենում են եր¬կու սար՝ իրեք օրավար մին մնուց հեռու։ Սարերի գլխին կապած ա մի ճոպան՝ մեջը մի վենձ ջղացաքար անցկացրած։ Մի սարի գլխին մի մարդ ա կանգնած, մեկելի գլխին՝ մինը։ Սա մի ճկթով ջղցքարին տալիս ա՝ գնում ա նրա կուշտը, նա ճկթով ջղցքարին տալիս ա՝ գալիս ա սրա կուշտը։

Թոռչու տղեն գովում ա սրանց իգիթութինը։

— Էս ի՞նչ ի գիթութին ա,— ասում են նրանք,— իգիթութինն էն ա, որ ասում են՝ Թոռչու տղեն Օխտը սարի քմակիցը Ղըռխանասին բերել ա։ Բա դուք էդ ո՞րդի եք գնում, մեզ հետներուդ վեր չեք ունի՞լ։

— Ընչի՞ չենք վեր ունիլ,— ասում ա Թոռչու տղեն,— չորս չի ըլինք, թող վեց ըլինք։

Նա երկու որձ ա մորթում, միսն ուտում են, դմակը տալիս Շանն ու ճամփա ընգնում։

Գնում են գնում, շատն ու քիչը աստոծ գիդե, տենում են մի

  1. Այստեղ ջուր՝ գետ է նշանակում–Ծ․ Բ․։