Հըմի դրանք թողունք ըդտեղ, խապար ո՞ր տեղից տանք՝ կիսատ խընձոր ուտողի տղիցը։
Էս կիսատ խնձոր ուտողի տղենը տեսնում ա, որ իրան հերն ու աղբերտինքը չէ կան, հետացան։
Վեր ա կենում ինք ու ճամբեն հընկնում, թէ.— Գնա՛մ, տենամ, թէ ինչի՜ հետացան։
Դա գալիս ա ճամբում տեսնում մի չոբան։
Չոբանն ասում է, թէ.— Փարակյոթ, ո՞ւր էս գնում։
Դա ասում է չորբանին, թե.— Քու մերը..., փարակյոթն ո՞վ է։
Ասում է չոբան.— Բա ի՞նչ ասեմ։
Ասում է թէ.— Ջան֊խարդա՛լ ասա՛։
Չոբանն ասում է.— Ջան֊խարդաշ, ո՜ւր էս դնում։
Նե լե ասում է.— Գնում եմ իմ հոր ու իմ աղբրտանց արինը առնելու։
Թե ասում է չոբան.— Ես մի խան կաթ կկթեմ, թէ խմես՝ չվել իմ էն իծուն ցած անիլը, կիմանամ, որ կառնես, թե չխմես՝ կիմանամ, որ առնողը չես։
Չոպան հելլե երես դեն է թեքում, մի քիչ գնում աղաք թէ չէ, Ջան֊խարդաշ ձեռաց խմում է կաթը ու ասում է.— Չոպան աղբեր, մեկ լե կթես խմեմ:
Ասում է չոպան.— էլ կաթ լկա, գնա՛, գնա՛, արինը կառնես:
Դա վեր ա կենում գնում, տեսնում է, որ մի տվարած։
Տվարածն ասում է թէ.— Փարակյոթ ո՞ւր ես գնում։
Դա ասում է. ...Ո՞վ է փարակյոթը:
Էն տվարածն ասում է.— Բա ի՞նչ ասեմ։
Ասում է.— Ջան֊խարդաշ ասա։
Ասում է տվարածն.— Ջան֊խարդաշ, ո՜ւր էս գնում։
Ասում է Ջան֊խարդաշ.— Գնում եմ իմ հոր ու աղբրտանց արինը առնելու Հուշապից։
Ասում է.— Չըվել իմ էն տվարնին ցած անիլը, թէ ցլիկը մորթես՝ կիմանամ, որ կառնես։
Էդ տվարածը մի քիչ աղաք է գնում թէ չէ, հետ է մտիկ տալի, տեսնում է, որ Ջան-խարդաշը ցլիկը մորթել է, միս արել, հ՚ուզում է մեկն էլ մորթի։
Ասում է.— Վա՛յ, գլխիդ ղուրբա՛ն, էլ հերիք է մորթես, գնա՛, գնա՛, կառնես։
Դա՝ էդ Ջան-խարդաշը վեր է կենում, գնում ա։ Գնում է, տեսնում մի իլղարած։
Էս իլղարածն ասում է.— Փարակյոթ, ո՞ւր ես գնում: