Աղջիկ գնում Հուշապին ասում է.— Պա՛, պա՛, պա՛, դու հաղողի դարդումն էս, քու տուն շինվի, վազն էլ կերավ։
Հուշապն ասում է.— Ես էլ դրա խըսմաթը։
— Աղջի՛,— ասում է Հուշապ— դուս ե՛լ, տես աղբրի պարզ տեղիցն է խմում, թե պղտոր տեղիցը։
Աղջիկը մտիկ է տալի, որ աղբրի պարզ ու պղտորը չհարցրեց, չիմ խմեց։
Աղջիկը գնում է ու Հուշապին ասում է.— Պղտոր, չիմ խմեց:
Հուշապն ասում է.— Ես էլ դրա խըսմաթ։
էս Ջան-խարդաշը գնում է ու Հուշապի դռան կաղնում։
Ասում է.— Հուշա՛պ, դուս արի։
Հուշապը դուս է գալիս, դեսանց է՝ «ը՜ֆ, ը՜ֆ» անում, չի կարում քաշում իրան, որ կուլ տա։
Ջան-խարդաշը թուրը հանում է ու վրա բերում Հուշապին կիսընե շաղկա տալի, իրեք աղբեր մին է դուս գալի, իրեք՝ մին խրաղից, բայց հորներուն դուս գնացած[1] կելլա։
Էս վեց աղբերը Ջան-խարդաշին ծեծում են, թողնում չեն, որ հետնուն գնա իրանց տունը։
էս Ջան-խարդաշը էստեղ նստում լաց է լինում, ըժում վեր է կենում խոլում. գնում է, տեսնում, որ մի խնձորի ծառը, մտիկ է տալի, որ վրեն խնձոր կա։
Վեր է ըլլում դա վեր ծառին, խնձոր ուտում, մեկ էլ տեսնում է, որ մի արջ եկավ խնձորի ծառի տակ ու ասեց.— Ջան-խարդա՛շ, վեր արի ծառի վրիցը։
Դա վեր է գալի ծառիցը։
Արջն ասում է.— Ջվալը մտի։
Դա մտնում է ջվալը։
Արջը շլակում ու տանում ճամբուն վեր ա դնում, ինք ջըրվեղ է գնում։
Ջան-խարդաշը ջվալից դուրս է գալի։ Էդտեղ մի քոթուկ ա ըլլում, Ջան-խարդաշը բերում ա ջվալի մեջ ա դնում, ինքն ետ է գնում, խնձորքուն վեր էլլում։
Արջը գալիս է ջվալը ուսում, շալակում, տանում։
Արջը գնում է ասում իրան մորը, թե.— Նանի՛, նանի՛, Ջան-խարդաշ եմ բերել, մորթի ուտենք։
Մերն ասում է.— Ա՛յ որդի, էդ քոթուկը բերել ես, ի՞նչ անեմ, էդ քոթուկը Ջան֊խարդա՜շն է՜...
- ↑ Մարսած—Ծ. Բ.: