Այս էջը սրբագրված է

Արջն ասաց.— Ա՜խ, Ջան-խարդաշ, էդ քեզանում կթողում, որ դու ինձ խալ ես էկել։

Արջր գնում է, տեսնում, որ խնձորքու վրա է էլի Ջան-խարդաշը, ասում է.— Վեր արի՛:

Ջան-խարդաշը վեր է գալի խնձորքու վրիցը։

Ասում է արջը Ջան-խարդաշին.— Ջվալը մտի՛։

Մտնում է ջվալը ու Արջը շալակում տանում, ճամբումը վեր է դնում, ինքը գնում է ջրվեդ։

Ջան-խարդաշը մի ցաքի կոն ա տենում, բերում է կոխում ջվալի մեջ։ Ժում ինքը դնում խնձորքուն վեր ըլլում։

Արջը գալիս էդ ջվալը վերում ա տանում, մորն ասում.— Նանի՛, բերել եմ Ջան-խարդաշին։

Մերն ասում ա.— Ա՜յ որդի, Ջան֊խարդաշ ո՞ւր է, ցաքի կոնին բերել էս ի՞նչ անենք, դա կմորթվի՞, որ մորթենք ուտենք:

— Ա՜խ,— ասում է Արջը,— դու վա՜յ ես տվեր, թե քեզանում թողում էդ։

Ջիգրի՝ գալիս է ու գնում, գնում է տեսնում է, որ էլի խնձորքու վրա է, ասում է.— Վեր արի՛, Ջան-խարդա՛շ։

Վեր է գալի։

Արջն ասում է.— Ջվալը մտի՛։

Մտնում է ջվալը։

Արջը վեր է էնում, տանում, էլ ճամբում վեր չի դնում, տանում է մորն ասում.— Ա՛յ նանի՛, հիմի եմ բերել, մորթի՛, էփի՛ ուտենք։

ժում ինքը դուս ա ըլլում տանիցը։ էս Ջան-խարդաշը դուս է գալի ջվալի միջիցը, Արջի մորը վեր կոխում, մորթում, էփում մի լավ, ինքն էլ ուտում մսիցը։

Ժում թռչում օճոռքը, էնտեղ ինքը տափ անում։

Արջը տուն ա գալի էնա միսը էփած, ընա վեր էլում, ուտում, ասում է.— Ջա՛ն-խարդաշ, ի՜նչ ... քոք տեղեր եմ ուտում։

Ջան-խարդաշն էլ էն տեղանց ասում է.— Պը՜չչ՜չչ՜չ, քու մոր քոք տեղերն էս ուտում։

Արջը էսենց կողքերի վրա մտիկ է անում, տեսնում է զատ չկա, մեկ էլ մեկ կտոր միսը վեր ա ունում, համ ուտում, համ ասում.— Ջան֊խարդաշ, ինչ քոք տեղերն եմ ուտում։

Հետո ասում է Ջան-խարդաշը.— Պզ՜ղզ՜զզ, քու սոր քոք տեղերն էս ուտում։

Արջը էսենց մտիկ է տալի, տեսնում է, որ օճորքում է, ասում է.— Պա՜ա՜ա՜, Ջան-խարդաշ, էդ ո՜նց ես էդտեղ էլլել, բարձրացել։