Ասում ա.— Ախպե՜ր, արի ըստեղ, գլուխդ քթվեմ։
Ասում ա.— Գնալ պտիմ, տենամ սա ինձ ի՞նչ կանի, նա մի աղջիկ, ես մի տղամարդ, տենամ ինձ ի՞նչ կանի դա։
Գնաց կուշտը։
Ասավ.— Ի՜նչ ես ասում։
Ասավ.— Ախպե՛ր, նստիր գլուխդ քթվեմ, իմ ախպոր նման ես։
Գլուխը դրուց գոքումը։ էս աղջիկն ունի է՛լ հընկերտինք. էդ տղին խափում ա, մթամ թե գլուխը քթվում ա, բայց խափում ա, էն մեկել քորը ղի ա տալի.— Ախչի՛, քըլփաթինը բիր, քլփաթինը, մաշես տո՛ւ։
էս տղեն հսկացավ, որ դա ինչ ա ուզում անիլ։ Վեր կացավ, տեհավ էն մեկ աղջիկը քալփաթինը բերուց։
Ասավ.— Անզգա՛մ, հորս աչքերն էլ էդպես եք հանել,— ասեց ու վեր ջարդեց։
Արանք մինաթվեցին, ասին թե.— Քու հոր աչքերը քեզ կըտանք, մեզ տանիլ մի՛, մեզ ծեծիլ մի՛։
Սա անկանջ չարավ, հոր աչքերը առավ սրանցից, սրանց աղաք արավ ոչխարի հետ, ամեն բան, հնարները խլեց, բերուց իրիկունը հոր կուշտը։
Ասում ա.— Ոնց որ հորս աչքերը հանիլ էք, էնպես էլ դրեք տեղը, շինեցեք։
Հոր աչքերը դրին տեղը։
Ըռավոտը հերը դուրս էկավ, ասեց.— Որթի՛, ինձ անկանջ արա, Պուճուր սարի վյա տարար, Մենձ սարի վրա տանես ոչ։
Դա էլի խափեց դրան։
— Չեմ տանիլ,— ասավ։
Գցեց Մենձ սարի վրա ոչխարը։
Էդ աղջկերանց թլըսմի ճիպոտը ձեռին գնաց, որ ոչխարը արոտն արավ, մեկ էլ տեհավ, որ մի Վուշաբ ա գալի ներքի պռոշը գետնին քաշ ա տալի, վերի պռոշը ծնկներին տալի։
Վուշաբն ասում ա չոբանին.— Ղուշն իր թևով, օձն իր պորտով էս սարը չէ էկել, իսան-օղլի, դու քանի՞ գլխանի ես, որ էկել ես էս սարը։
Ասում ա.— Նամարդութենը մի բան չի, համեցեք ջոմարդութենով բռնենք:
Էն ժամանակ Վուշաբի տեղին հասնելու հադաղ էդ աղջկերանց քալփաթինով տղեն Վուշաբի աչքերը հանեց։ Մեկ էլ, որ թլըսմի ջիբութը վրա բերուց, թլացավ Վուշաբը։ Էն ժամանակը