45. ՕՖՉԻ ՇԱՄՓՌԻ ՏՂԵՆ
Էլել ա, չի էլել մի օֆչի, գնացել ա ֆորս։ Գնաց տեհավ մի իզ, գնաց մի էր մտավ։ Եդնեն գնաց, գնաց տեհավ մի լիսամ, մի ջանլու, աչքեց, թվանք շուռ տվեց, որ դրան սպանի։
Ասեց.— Ինձ սի սպանիլ, արի քեզ մի խրատ տամ։ Թագավորր իմ խրատին քեզ մի ոսկի կտա։
Գնաց ականջին ընկավ, թե սա մի խրատ տա, վեր կոխեց դրան կերավ։
Դա ուներ տանը մի պզտիկ տղա:
Մերն ասաց.— Քեզ տանեմ տամ ուրիշ փեշաքի. դու մի բնացնիլ քու հոր փեշաք։
Տարավ տվուց դուլգարի, էլի չի կացավ։ Տարավ տվուց բոյախչու, փախավ եդ եկավ, էլ չի կացավ։ Տարավ տվուց կալագոզի, էլի չի կացավ, փախավ։ Էկավ օրին մեկը հոր թվանքը ձեռք ընկավ։ Գնաց ծմակը, մտիկ արավ, տեհավ, որ էլի դուս էկավ էն սիրուն լիսամը։
Ասեց.— Օֆչու տղա, ինձ չի սըպանես։
Ասեց.— Մկա իմ հորը դու ե՞ս կերել։
Թվանքը շուռ տվուց սըպանեց, դրան քերթեց, մորթին առավ էկավ տուն։ Տանն ուներ մի բիձա։
Ասեց.— Բիձա, Ի՞նչ անեմ մորթին։