Այս էջը սրբագրված է

Ասավ.— Տար բազարը, որդի, ման ածա։

Տարավ բազարը։

Ասեցին.— Ի՞նչ տանք մորթուն:

Ասավ.— Ինչ որ իր ա գինն ա, տվեք։

Ասավ.— Որդի, մենք էդ մորթին գինը չենք կարալ տալ, տար թագավորի կուշտը։

Տարավ թագավորի կուշտը։ Թագավորը կանչեց զառաֆին։

Ասավ.— Զառաֆ, տար էդա տղին տուր իրեք քիսա փող, ոսկի:

Տարավ տվուց իրեք կոպեկ փող, իրեք սիլլա։ Էդ տղեն էկավ փոր փոշման բիձու քովը։

Ասավ.— Տղա ջա՛ն, խի՞ էս փոշման։

Ասեց.— Ի՞նչ անեմ, բիձա, թագավոր ղրկեց ասեց. «Իրեք քիսա ոսկի տուր», տվուց իրեք սիլլա, իրեք կոպեկ փող։

Ասավ.— Որդի՛, բան չկա։

Զառաֆ էկավ թագավորի մոտ, տեհավ, որ մորթին կախ արած, էն թավուր լիս ի տալի, որ լամփեն էլ ըլլի ոչ, նա լամփի տեղ լիս ա տալի։

Ասավ.— Թագավոր ապրած կենա, էդա մորթին, որ էդ թավուր ա, որ ապա փըղի ոսկրից ըլլի ամարաթդ դրանից լավ բան չի լիլ։

Թագավոր ասեց.— Ո՞վ կբերի էդ, զառաֆ։

Ասեց.— Օֆչու տղեն։

Գնացին Օֆչու տղին կանչեցին։ Օֆչու տղեն էկավ։

Թագավոր ասեց.— Պետք ա ընձի փղի ոսկոր բերես։

Ասավ.— Թաքավոր ապրած կենա, իրեք օր սրոք տուր, ես գնամ մեր տուն քեզ համար մի պատասխան բերեմ։

Էկավ փոր փոշման բիձու կուշտը։

Ասավ.— Որդի՛, խի՞ ես փոր-փոշման։

Ասավ.— Բիձա՛, ինչի՞ չի լիմ փոր փոշման, հիմի էլ փղի ոսկոր են ուզում ինձանե։

Ասեց.— Որդի՛, բան չկա, գնա ասա՝ ինձ տուր հարուր դեվա, ամեն դեվին հարուր փութ բամբակ, ամեն դեվին հարուր թունգի քարթու գինի։ Ասա՛, էդ բոլորը զառաֆից պիտի ըլիլ, քեզանե ըլի՝ ըլիլ չի։

Գնաց։ Թագավոր զառաֆին ասեց.— Էդքան ուզած բանը պետք է տաս Օֆչու տղին։

Էդքանը առավ, էկավ բիձու կուշտը, ասավ.— Բա էսա հիմի տվուց պռծամ, բա հիմի ի՞նչ անեմ։