Այս էջը սրբագրված է

հուպ ա տալիս, ձեռը ճռճռում, փշրվում ա։ Թգավորը, եբ տենում ա, որ զոռով կարում չի նրանց հախիցր գալ, ուզում ա նրանց սատանութենով ջնջել։ Հրաման ա տալիս, որ ջուրը կտրեն դպա նրանց օթախը, որ նրանք միջին խեղդվին։ Ջուր ծծողը դունչը դնում ա դռանն ու մի դոնում հուռ անում, սաղ ջուրը ցմաքում ա։ Թգավորի իլլաջը որ կտրում ա, նրանց խորակը դեղում ա, որ նրանց տա կտորե։ Թոռչու տղեն մատնուքը դնում ա խորակի մեջը, տենում ա, որ դեղը ջգվեց։ Խորակը ղրաղ են դնում։

Թգավորն ասում ա․— Լա՛վ, դուք լայեղ եք ախչկանս տանելու, պետք ա իմ ախչկա ամարաթը վեր ունիք, ուսներուդ տանիք։

Էդ վախտը Թոռչու տղեն հարցնում ա Իմաստունին, թե թգավորը էլ բան ունի ասելո՞ւ, թե չէ։ Իմաստունն ասում ա, որ թգավորի մելը կտրած ա․ էս գշեր խոսում են, որ վաղը էն կուռը ծեգի թե չէ, ախչկանը մեզ տան։

Էգսի օրը Ջղցքարեր ժաժ տվող իգիթնին ուսներուն տակն են տալիս, որ ախչկա ամարաթը վեր ունին, տանին, թգավորը թողնում չի։ Ասում ա,— Ես ղաբուլ եմ, վե կալեք, տարեք ախչկանս, ոնց որ դուք ուզեք։ Արանք վեր են կալնում թգավորի ախչկանն ու էլեդ ճամփա ընգնում։ Իմաստունն իր տեղն ա մնում, Ջուր ծծողն՝ իր տեղը, Ալիր ուտողը իրանը, Ջղացաքար ժաժ տվողնին՝ իրանց տեղը։ Թոռչու տղեն թգավորի Փահլևանի ու Շան հետ առնում ա թգավորի հրսնացուն ու գալի թգավորի կուշտը։

Թգավորը էնենց գիդենալիս ա ըլում, թե Թոռչու տղեն էլեդ գալու չէ, զորով նրա կնգանը տարած ա ըլում իր ամարաթը։ Եբ լսում ա, թե նա գալիս ա, հրաման ա տալիս, որ բաղնսի ջուրը դեղեն ու նրան բաղնիսը տանին՝ ճամփու կեղտը լվանալու։

Թոռչու տղեն բանը գլխի ա ըլում, ասում ա, որ թգավորը իր հետ բաղնիս գա, մենակ վախում ա, ոչովի էլ մավա չի գնում, որ հետը բաղնիս տանի։

Թգավորն ու Թոռչու տղեն բաղնիս են մտնում թե չէ, Թոռչու տղեն մատիցը հանում ա թգավորական մատնուքն ու ջուրը գձում․ էն սհաթին դեղը ջրի երեսն ա անում։

Թոռչու տղեն թգավորին բոթում ա, ջուրը գձում․ տենում ա, որ նա ուռավ ու տրաքվեց։ Ինքը հագնում ա թգավորի շորերն ու նստում նրա թախտին։ Ինքը թգավոր ա դառնում, իր կնիկը՝ թգավորակին։ Հետի ախչկանը տալիս ա իր Փահլևանին, մորն