Այս էջը սրբագրված է

Էկավ փոր ու փոշման բիձի կուշտ:

Էլի ասավ.— Տղա ջան, խի՞ էս փոշման։

Ասավ.— Ինչի՞ փոշման պիտի չի լիմ։ Հիմի էլ Սև ծովի միջիցը խանըմ ա ուզում ինձանե։

Ասում ա.—Տղա ջան, գնա ասա օխտ քարգահ զուռնաչի տուր ինձ, օխտն գամի, ամեն գամուն՝ հազար թունգի գինի, ամեն գամուն՝ հազար գլուխ ոչխար, զառաֆի[1] չոտիցը[2] պիտի ըլլի, որ ըլլի։

Գնաց թագավորի կուշտը։ Ասեց.— Ինձ կտաս օխտը գամի, ամեն գամում հազար թունգի գինի, ամեն գամում հազար գլուխ ոչխար, օխտը քարգահ էլ զուռնաչի, ամա զառաֆից պետք ա ըլի, եթե քեզանե ըլլի, չի ըլիլ։

Թագավոր կանչեց զառաֆին։

Ասեց էս պահանջը դու պետք է կատարես, տաս Օֆչու տղին։

Պահանջեց տվուց Օֆչու տղին։ Օֆչու տղեն էլ վի կալավ էկավ բիձու կուշտը։

Բիձուն ասավ.— Հիմի բերել եմ, ի՞նչ հնար գիտես, ասա։

Ասավ.— Որդի, կտանես գամին կանես ծովը, օխտն օր, օխտն գիշեր ածեն, ուտեն, խմեն, քեփ անեն, պար գան ծովի միջին․ ինոնք դուրս կգան, ղի են տալի, դուք էլ ծեն հանեք ոչ, նրանց ականջ չունեք, զուռնա դհոլին դուք ածեք, քեփ արեք, անկաջ մի դրեք։

Նա կգա ջիգրված, նա թևեր ունի, թևերը կարում ես բռնի, թևերից որ բռնես, էն ժամանակ գցի գամին, քշի դուրս արի ծովից։

Գնաց, օխտ օր, օխտ գիշեր էդ տեղ զուռնեն ծովի էրեսին ածավ, դա դուրս էկավ ղալուղըմալուղ ըրավ.— Ո՞վ եք, որ էկել եք իմ սամթումը զուռնա դհոլ եք ածում, գիշեր ցորեկ չեք թողնում ես դըդարեմ, մի հանգիստ քնեմ։

Տղեն չի անկանջ արավ դրան։ Էկավ դա ջիգրված, որ տղին քաշի ծովը։ Դա դրա թևերիցը բռնեց, քաշեց, քաշեց գցեց գամին, քշեց էկավ։

Ճամբին ծովի աղջիկը՝ Գյուլփերի խանումը, ասավ տղին.— Այ տղա, ինձ ո՞ւր ես տանում։

Ասավ.— Թագավորի մոտ:

  1. Ձեռագրում սառափ միօրինակության նպատակով դարձնում ենք՝ զառաֆ։
  2. Հաշվին—Ծ. Կ.: