Ասավ, թե.— Ես թագավորի մոտ չեմ գնալ, էն որ ծմակում սպանիր, մորթիր բրթիր, էն իմ մերս էր, դու,— ասավ,— կտանես քու մոտ, ես էնդի քեզ պատասխան կտամ։
Բերուց իրա մոտ։ Էդ աղջիկը թըլիսմ գիտեր, էն թավուր մի հնար արավ, որ մորթին հեչ թագավորի ամարաթումը լիս չի գալի:
Թագավորը կանչեց Օֆչու տղին, ասավ.— Ի՞նչ արիր ասածս։
Ասավ.— Բերել եմ, իմ կշտիս ա։
Ասավ.— Գնա՛, բի։
Էկավ ասավ Գյուլփերի խանումին.— Թագավորը քեզ կանչում ա։
Ասավ.— Կերթաս, կասես, որ մորթին ղրկի։ Էս գիշեր իմ կշտիս կենա, էգուց ես կգամ քու սենոդի կուշտը։
Թագավորը մորթին տվուց Օֆչու տղին, բերուց։ Էդ մորթին դրին քասիբ տունը, գլխատան միջին։ Էդ թագավոր տեհավ, որ քասիբ տանը էն թավուր լիս կա, որ բոլոր քաղքին լիս ա տալի, էդ մեկ տանից իրան տանը հեչ լիս չտվուց։
Ըռավոտը կանչեց Գյուլփերի խանըմին։
Ասեց.— Կխնդրեմ քո սենոդը նստեցնես դատ ունին, կդատեն դրանք:
Նստեց։
— Կանչե՛,— ասավ,— զառաֆիդ։
Զառաֆն էկավ։ Նստացրուց զառաֆին էլ, Օֆչու տղին էլ։
Ասավ.— Կխնդրեմ թագավորին՝ խոսացնես, էս տղեն մորթին որ բերուց, ի՞նչ տվուց։
Հարցրին, ասավ.— Ի՞նչ տվիր։
Ասավ.— Իրեք քիսա ոսկի փող։
Ասավ.— Օֆչի՛, քեզ ի՞նչ երետ։
Ասավ.— Ինձ իրեք սիլլա է տվել, իրեք կապեկ փող։
Ասավ.— Զառա՛ֆ, ի՞նչ տվիր։
Ասավ.— Էդ եմ տվել, իրեք կապեկ փող, իրեք սիլլա։
Ասավ.— Խնդրում եմ հարցրեք, էս ամարաթը, որ կապեցիք փղի ոսկորով, ի՞նչ տվիր։
Թագավորն ասավ.— Չորս քիսա ոսկի փող։
Ասավ.— Օֆչի՛, քեզ ի՞նչ ա տվել։
Ասավ.— Չորս կոպեկ փող ա տվել, չորս էլ սիլլա։
Ասավ.— Զառաֆ, դրո՞ւստ ա, է՞դ ես տվել։
Ասավ.— Էդ եմ տվել։
Ասավ.— Հարցրեք ասեք, թե էդ ի՞նչ բան ա, որ քու մորթին