Այս էջը սրբագրված է

Տղեն ասում ա.— Դու ի՞նչ մարդ ես, իսկ բոշ ես ու բոշի տղա ես։

Թագավորը ըսեց.— Ինչպես շատ ա չրացել, դու,— ասում ա,— էդ խոսք խի՞ ասիր, ասա,— ասում ա,— ես ի՞նչ մարդ եմ։

Էլի էդ տղեն ասում ա.— Եթե գլուխս էլ տաս, բոշ ես ու բոշի տղա ես։

Թագավորն ասավ.— Ջալա՛դ, էկեք գլուխ տվեք:

Տղեն ասաց, որ.— Թագավոր ապրած կենա, մեղքս մի վերունիլ, մորդ կանչե, նա դուզը կասի, նա կգիտենա։

Հենց թագավորը մորը կանչեց, ասավ.— Մայրիկ ջա՛ն, ես ասում եմ ես ինչ մարդ եմ, սա ասում ա, որ դու բոշ ես ու բոշի տղա։

Մերն ասեց, որ.— Էդ թավուր բան չկա։

Էդ տղեն թագավորի մորն ասավ.— Տղեդ բոշ ա ու բոշի տղա։

Ուզեց, որ թագավորը գլուխ տա, հենց մերը թողաց ոչ։

Ասավ թագավորին.— Որդի՛, երբ որ քու հայրիկ սաղ էր, էն ժամանակը հայրիկ թագավոր էր, երբ որ մահացավ, ընդով ես էրկուֆոքիս ի։ Հենց ժողովրդի ումիտ իմ էրկուֆոքիսութեն էր, երբ ըլի տղա՝ դնինք թագավոր, եթե ըլի հա՛ աղջիկ՝ մեր թագավորութեն արդեն վերջանար։

Ու եկան մեզ ղոնախ էլան, բոշ էրին մեզ ու էրկու կընիկարմատին մի տղամարթ, էն կնանոց մինն էլ էրկուֆոքիս էր, էն էրկու կնկան, մինէլ տղին տարանք քնացրինք մեր օդումը։ Էն ժամանակ, էն գիշեր որ ղոնաղ ին, էն գիշեր ես ազատվեցի, էլավ աղջիկ։ Տեհան, որ իրանց թագավորութենը վերջանում ա։ Հենց իրանց օդում էն բոշեն ազատվում ա ու տղա բերում։ Թագավորի մոր տատնմերներ գնում են, տենում, որ բոշի կնիկ տղա է բերել։ Սրանք մտածում են, ասում.— Ի՞նչ անենք, որ լավ ըլի։

Հենց սրանք ասում են. «Թագավորի աղջիկը տանենք դնինք բոշի ծոցը, բոշի տղեն էլ բերենք թագավորի կնկա ծոցումը դնենք»:

Էն ժամանակ թագավորի աղջիկ գողանում տանում և բոշի կնկա ծոցումը դնում և բոշի տղեն գողանում, բերում դնում թագավորու կնգա ծոցումը, որ իրանց թագավորութեն կորչի ոչ։

Որ էդ բոշի տղեն մենծանում ա, դնում են թագավոր։ էլ եդ դրանց թագավորութենը վերջանում չի։

Թագավոր տեհավ, որ շատ դուզ ա էդ տղի ամեն բան, կանչեց էդ տղին, ասավ.— Ա՜յ տղա, երբ որ դուն համ ձին ճանանչեցիր, համ մատնուկի աչքը ճանանչեցիր, համ է, ես որ քեզ ասի