Այս էջը սրբագրված է
48. ՈՒԽԱՅԸ
Մի մարդ գալիս ա ըլում, որ տղին ըշկոլումը տա։ Էդ մարդը գնում ա մի ախպրից ջուր խմելու, ասում ա.— Ուխա՜յ, էս ինչ անուշ ա։
Որ ասում ա «Ուխա՜յ, էս ինչ անուշ ջուր ա», մի մարդ ախպրից դուրս ա գալի։
Էդ ախպրից դուրս էկած մարդը ասըմ ա.— Էդ տղեն ո՞ւր ես տանում։
Ասում ա.— Տանեմ ըշկոլումը տամ։
Էդ մարդը տղատիրոջն ասըմ ա.— Ինձի տուր տղեդ, տանեմ կարթացնեմ։
Դա էդ տղին տալիս ա, որ տանի կարթացնի։
Տանում ա կարթացնելու, ինքն աղաքն ա ընկնում, գնում տանում ա մի պռավի տուն։
Պոավն էդ տղին ասում ա.— Քանի,— ասում ա,— սովրիլ ես, ասա չէ, որ ասես՝ սովրիլ եմ, գլուխդ տալ պտի։
Ուխայը քանի տղին ասըմ ա.— Սովրի՞լ էս։
Ասըմ ա.— Չէ՛։
- ↑ Բնագրում վերնագիրը նշանակված Է Ուխյակը, բայց քանի որ հեքիաթի մեջ բոլոր դեպքերում օգտագործվում է Ուխայ, ուղղել ենք—Ծ. Կ.: