Այս էջը սրբագրված է

դառած գնում ա երկնքում։ Ուխայը Ալալ[1] ա դառնում, եդնուցը գնում ա, որ ղուշը բռնի։ Որ գնում մոտենում ա բռնի՝ ղուշը մանիշակ ա դառնում, թագավորի աքոշկով վեր ա ընկնում։

Ուխայն էլ աշուղ ա դառնում, գնում ա թագավորի կշտին ա նստըմ, սազն ածում, թագավորին ասըմ ա.— Ձեռքիդ մանիշակն ինձ տուր։

Թագավորն ասում ա.— Տալիս չեմ, փող եմ տալի։

Շատ ասում ա, մանիշակն իրան ա տալի։ Տալիս ա իրան մանիշակը, մանիշակը դառնում ա կորեկ, Ուխայն էլ դառնում ա ճուտը, հավաքում ա կորեկ։ Կորեկը մնում ա մինը, ասեղ ա դառնում, ճուտն էլ դառնում ա թել՝ ասղի ծակը մտնում, ասեղն էլ կրակին ա տալիս, ինքը թելն էլ էրվում ա, ասեղն էլ դուս ա ըլում, պրծնըմ, գնում ա...

  1. Բնագրում մեծատառով է, անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի—Ծ. Կ.: