Այս էջը սրբագրված է

Էդ տղեն ասավ, թե. —Մի՞թե մարդ կարելի ա էսի վեր քաշած ըլլի։

Ղասաբ-օղլին իրիկունը մթան էկավ։ Էկավ ճիպոտը վերցուց, ասավ.— Քիչ թեթև ա ըլել։

Վեր կացան ճնապարհ ընգան դըբա Դունիա-գոզալին։

Դրանք գնացին ուշապնու ղուրուղում վեր էկան, հանգստացան։

Ուշապների մեկը հընդիան ճվաց։

Ասաց թե.— Օձն իրան պորտովը, ղուշն իրան թևովը գալ չեն իմ տեղը, դուն ի՞նչ մըրզանեն միլլեթ ես, որ էկել ես:

Դա ասաց.— Վըրես բարկանալ մի, ջափա քաշի ճիպոտս ինձի տուր, գնամ։

Հենց դա կռացավ, ջափա քաշեց, դես ընկավ, դեն ընկավ, կարաց ոչ վերունի, իրան տա։

Ուշապու մեկ աղբերն էլ էկավ, ճվաց, թե.— Իմ ղուրուղից դուրս էլեք։

Ղասաբ֊օղլին ասեց.— Ջափա քաշեցեք, ճիպոտս տվեք, ես գնում եմ։

Էլի չալիշ էկավ, չալիշ էկավ՝ չի կարաց վերցնել։

Դրանց ղի տալով, մյուս չորսն էլ էկան. դրանք ղի տվին, բարկացան իրանց ախպորտանց վրա։

Ասին.— Խի՞ չեք կապոտում դրանց, բերեք մեր մոտ։

Դըհանք էկան. Ղասաբ-օղլին ասավ դրանց.— Ջափա քաշեցե՛ք, ճիպոտըս ինձի տվեք, ես գնամ։

Դըհանք օխտն էլ չալիշ էկան, կարացին ոչ թե վերցնեն։ Դըհանց թուքը ցամաքեց, դըհանք վախեցան։

Ղասաբ-օղլուն ասացին.— Արի գնանք մեր մոտ, Դոլնիա-գոզալը օխտն աղբոր քիր ա, հենց իմ ղուրուղումն ա։

Ղասաբ-օղլին ու էդ տղեն գնացին դրանց տունը։

Դրանց ասեց Ղասար-օղլին.— Կարելի կըլլի ձեր քիրը տված ըլլիք էս տղին, ինքն էլ թագավորի որդի ա։

Ասին.— Կտա՛նք, խո դրանե լավ տղի չպիտի տանք։

Աղջիկը՝ Դունիա-գյոզալը տվին տղին։

Ղասաբ-օղլին և դևնին գնացին ֆորս։ Դևանք Ղասաբ֊օղլուն ուրիշ կողմի վրա ղարգեցին, էն տեղ ուրիշ դև կար, գլխավոր էր, ուզեին թե դրան ոչնչացնեն։

Դա գնաց տեհավ էրկու ուշապ գլուխները հիրարու վրա դրած, թշշացնում են դրա վրա, որ ուտեն։ Դա ճիպոտը եդ թեքեց, դրանց գլխու վրա դրուց, ճիպտի ծերիցը կպան։