Այս էջը սրբագրված է

Մին էլ տենում ա, որ Սև ծովի, Սպիտակ ծովի ըրանքն ա։

Նա գնաց տեհավ, ուշաբը քուն մտած ա։

Ասեց.— Աղջի՛, վի կաց գնանք։

Դա ըսավ, թե.— Ուշաբի ֆոգին իրա ձեռին չի, քեզ կտորում ա։

Ղասաբ-օղլին ասավ դրան, թե.— Դու ուշաբի տեղը նեղի, դա բալի իրան ֆոգու տեղը ասի։

Աղջիկն ասում ա.— Լա՛վ։

— Դո՛ւ,— ասում ա ուշապին,— քու ֆոգու տեղը ինձ ասա, հետը զրից անեմ։

Նա ըսավ.— Փլան պըտաշարումը մի ղութի կա, ղութու միջին իրեք ծտի ճուտ կա, էդ ծտի ճուտերն հենց իմ ֆոգին ա։

Դա Ղասաբ-օղլուն ասում ա, Ղասաբ-օղլին վեր ա կենում ճանապարհ ընկնում, գնում ա, որ էդ ճուտերին մորթոտի։

Գնաց ճուտերի մեկի շլինքը պոկեց, ուշաբը, դպա նրան վազ տալով գնում ա։

— Քի՛չ,— ասում ա,— դուն մհոլ տու, ես քեզ հասնեմ։

Նա քիչ մոտանում ա, ճուտերի ճիտը Ղասաբ-օղլին պոկում ա։ Ուշաբը վեր ա ընկնում։ Ղասաբ-օղլին ուշաբու պռոշները կտրատում ա, դնում աղլուխումը։ Վեր ա կենում, Դունիա-գոզալին վերնում, գալիս ա թագավորի տղի մոտ։

Ճանապարհում գալիս ա էն խալիչեն, էն չաչեն, էն ղամշին փայ անում իրանց տերերի վրա։

Գալիս ա ուշաբների կուշտը, քաշում, տենում ա, որ թագավորի տղեն հինգ փութ ա էկե։

Դրանք ըղու էլած դըպա թագավորի տուն են գալի։

Ղասաբ-օղլին տղին ասավ.— Խիզանին բի, ես գնամ կրակ անեմ, որ տըքանանք։

Գնում ա կրակ անում, տենում ա իրեք աղունակ գալիս ա դրա կողքին վեր գալի։

Աղունակն աղունակին ասում ա.— Աղջի ջա՛ն, գիտես ի՞նչ կա, Ղասաբ-օղլու աղաք թագավորը սեղան պտի տա, որ մատը տա փորթ ըլի, որ Դունիա-գոզալը մնա թագավորին։ Ով որ էդ խոսքը թագավորին ասի, ծնգներիցը հետ քար դառնա։

Ընդունք թռան գնացին։ Մյուս էքսըն էկավ։

Ղասաբ-օղլին ասավ թե.— Ա՜յ տղա, խիզանին բե, ես գնամ ասեմ։

Որ կրակը վառեց, աղունակնին էլի վեր էկան։