Այս էջը սրբագրված է

3. ԱՆՋԻԳՅԱՐ ՄԵՐ

Ըլում ա, չի ըլում՝ մի հարուստ թգավորի կնիկ․ ունենում ա մի իգիթ տղա։ Ամեն օր տղեն գնալիս ա ըլում ֆորս։ Եբ տուն ա գալիս ըլում րիգները, հետն աստծու անհատ բարին տուն ա բերում։ Էսենց իգիթ տղեն ոտները ծղկակոլոլ մեղրաճանճի պես դուսվիտուն ա անում ու մոր հետը բախտով ապրում։

Շատ են ապրում, թե քիչ, էդ միայն աստոծ գիդե, մի օր թգավորի կնգա ըմարաթումը մի Ուշաբ ա փեյդահ ըլլում, գալիս ա դուզ թգավորի կնգա կուշտն ու ասում, որ ինքը նրան սիրում ա. թեոր թգավորի կնիկն էլ իրան սիրում ա, պսակվին ու մարդ ու կնգա պես ապրին։

Թգավորի կնիկը խոսք ա տալի, թե Ուշաբը բոյինն ունի մի հանքով նրա տղին սպանել․ էնդուր որ տղեն չի ուզիլ, որ իր մերը մի Ուշաբի կնիկ ըլի։ Ուշաբն ասում ա, որ դրա դեղը ինքը գիդե։

— Օխտը սարի քամակին մի բաղ կա,— ասում ա,— միջին մի խնձորի կա։ Օխտը գլխանի ուշաբնի պհում են էդ բաղի դուռը։ Էդ բաղը մտնողն էլ դուս չի գալիս։ Դու սուտ հիվանդացիր ու տղիդ ասա, որ գնա էն անմահական խնձորիցը քե հմար բերե։ Նա կերթա, էլ եդ չի գալ։

Րիգանը տղեն տուն ա գալիս ֆորսից, տենում ա, որ մերը տեղում հիվանդ ա։