Այս էջը սրբագրված է

Էնա բռնըմ ա, ասըմ ա.— Ո՞վ ես:

Էնա ասըմ ա.— Ճամփես կորցրել եմ, էկել եմ ըստի դուս էկել։

Նոր էնա դրան պհըմ ա, ըրիգունը ախպերտինքը գալիս են, ասըմ են.— Մենք քիր չունինք, սա հազիր մեզ քիր կլի:

Էնա դրանք խնդաս ինչ խնդըմ են, ուրախանաս ինչ ուրխանըմ են, դրան ասըմ են.— Դե դու տանը կացի, դուս չի ըլիս, մենք գնանք ֆորս անենք, բերենք քի էլ պհենք, մենք էլ ապրինք: Իրանք եդ գնըմ են ֆորս անելու։

Շատ ա անց կենըմ, քիչ, օրի մի օրը մի բուլդի ա գալի (ես ինչ գիդեմ բուլդին ի՞նչ ա, հլբաթ ստանա ա, էլի՞), ասըմ ա.— Մաստակ տո՛ւ, ծամեմ։

Ասըմ ա.— Ունիմ ոչ։

Էնա Բուլդին փչըմ ա դրա կրակը հանգցնըմ։ Նաչարը մնըմ ա սլարած. ասըմ ա.— Բա հմի ի՞նչ անեմ, ըրիգունն ախպերտինքս գալ տին, սոված մնալ։ Դես ու դեն մտիկ ա անըմ, տենըմ ա՝ հրե մի հեռու տեղից ծուխ ա ըրեվըմ։

Ասըմ ա.— Գնալ տիմ կրակ բերիլ։ Գնըմ ա տենըմ մի տուն, մի պառավ միչին նստած, ջահրա յա մանըմ։

Ասըմ ա.— Բարի օր քեզ, դեդի ջա՛ն։

Ասըմ ա.— Աստու բարին քեզ, բալա ջա՛ն, որ բարովդ ըլեր ոչ՝ քեզ ուտիլ տեի։

Էն գրողի տարածն ուշաբ ա ըլըմ։

Ասըմ ա.— Դեղի՛։

Ասըմ ա.— Ի՞նչ ա։

Ասըմ ա.— Դեդի ջա՛ն, կրակ տաս։

Ասըմ ա.— Վո՜ւյ, հավքն իրա թևովը, օցն իրա պորտովը դեսն էկած չէր, բալա ջան, դուն էդ ո՞նց էկար։ Դվեր արի, դվեր արի՝ կրակ տար, ախչիկ ջան։

Գնըմ ա, ասըմ ա.— Դե մոխիրը փեշդ ածա, շաղ տալով տար, որ իմ տղեն գա ոչ ասե, ըստի մարթի ֆոտ ա գալի, պհել ես, թե չենամ ինձ կուտե։

Էնա էն եղատարն էլ ասըմ չի՝ մոխիրը մի տեղ վեր ածեմ: Հլա նհե շաղ տալով, չկել իրանց տուն տանըմ ա։

Դեռ նա տեղ հասած չի ըլըմ, ուշաբի տղեն գալիս ա մորն ասըմ.— Ըստի մարթի ֆոտ ա գալի, ասա, թե չէ՝ քի կուտեմ։

Մերն ասըմ ա.— Հրե՛ մոխիրը շաղ տալով գնաց, գնա հասի եդնեն, ինչ ուզըմ ես արա։