Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Խի՞ թողեիր, ինձ հմա մի պատառ էլա կլեր։ Եդնա գնըմ ա։ Մաթը վրա հասնելիս ա ըլըմ, դա հասնըմ ա։ Ախչիկը դրան տենըմ ա թե չէ, ուշկը գնըմ ա, շեմքին էվետ վեր ա ընգնըմ: Ուշաբը մտկըմը դնըմ ա դրան մի պատառ անե, տենըմ ա՝ ղլմաղալի ձեն ա գալի։

Ասըմ ա.— Հլբաթ սրա ախպերտինքն են, էսա կգան, ինձ կսպանեն, թող անեմ մնա, էքուց կգամ, կուտեմ։

Ասըմ ա, եդ եդ ա դառնըմ, գնըմ ա։ Ախպերտինքը գալիս են, տենըմ են ուշկը գնացած, ջուր են վրա տալի, ուշկը եդ են բերըմ:

Ասըմ են.— Էդ խի՞ տհե էլար։ Ասըմ ա՝ բա սհե-սհե։

Դրանք չրանըմ են վրեն, ասըմ են.— Խի՞ գնեիր, վախեիր մենք կարենանք ո՞չ կրակ անենք։

Ասըմ ա.— Դե եսի՞մ, ասի կգաք սոված կմնաք։

Հմի էքսի օրը էն ուշաբը չէ՞ գալ պտի։

Պուճուր ախպորը տանը թողըմ են, ասըմ են.— Դու նրա հախ դիվանն արա։

Դա բերըմ ա շեմքըմը մի վենձ ֆոր ա փորըմ, ձունձը վրեն ա գձըմ, քվորն ասըմ ա.— Դու դռանը մտիկ արա, որ գալիս ըլի՝ ինձ իմաց արա։

Ինքը տապ ա անըմ, հազիր կենըմ։ Էնա մին էլ տենըմ ա՝ հրե ափալ-թափալ գալիս ա։ Ախպորն իմաց ա անըմ։

Ախպոր խոսքով քիրն ուշաբին ասըմ ա.— Կացի՛, ձունձը վեր ունիմ, կացի՛, ոտներդ ցեխոտ ա։

Ուշաբն անգաճ չի անըմ, հլե-նհե կընկած նի ա ընգնըմ տուն թե չէ, ձնձի հետ կլոլվըմ ա, ֆորն ա ընգնըմ։

Ախպերը տապ արած տեղիցը դուս ա գալի, ասըմ ա.— Ջունձն ինձ տուր, քի հանեմ։

Էնա խափըմ ա ձունձն առնըմ, նրան թրով կտրատըմ ա, ֆողն ու քարը վրեն ա լքցնըմ, թաղըմ ա, կորցնըմ։ Մի օր, էրկու օր— էնա ուշաբի մերը գալիս ա դրանց կուշտը։

Ասըմ ա.— Իմ տղեն դեսն էկավ, տեղը շհանց տվեք։

Ասըմ են.— Չէ՛, դեսն էկել չի։

Դա դես ու դեն ֆոտոտ ա անըմ, գնըմ ա իրա տղի գոռի վրա, ասըմ ա.— Բս էս ի՞նչ ա, դուք նրան սպանել եք, ըտի թաղել, դե հմի դուք ինձ պհեցեք։

Ասըմ ա ու ըտի նստըմ։

Ախպերտինքը մին ուզըմ են դրան սպանեն, ռադ անեն, եդ ասըմ են.— Դա կնիկ արմատ ա, դա ինչ մեղք ունի, թող ապրի, իրան աջալովը մեռնի։