Այս էջը սրբագրված է

51. ՕՑԻ ՀՈՒԼԸ

Մի կնիկ մի տղա ա ունենըմ։ Դրանք ջլիզդան քյասըբնու քյասիբն են ըլըմ։

Տղեն ամեն օր տանըմ ա քախկըմը շլակով չախ ա ծախըմ.— Հայ չախ եմ ծախըմ, հայ չախ եմ ծախըմ,— բերըմ են դրանով ապրըմ։

Էդ տղեն մի օր էլ քախկիցը եդ գալիս տենըմ ա, որ հրես մի կատու՝ շլնքիցը կապել են ու ծեծըմ են։

Դա ղանչանք ա անըմ, թե.—Մեխկ չի՞, էդ անլիզու հայվանը, որ ծեծըմ եք։

Ասըմ են.— Թե սիրտդ շատ ա ցավըմ, փող տուր՝ բաց թողունք։

Էդ նաչարն իրան ըշխատած փողի կեսը տալիս ա, էդ կատվին ազատըմ։ Գալիս ա տենըմ, հրես մի թազի էլ են կատվի պես ջանը դաղըմ։ Ձեռին ինչքան փող ա ունենըմ, տալիս ա՝ դրան էլ ազատըմ։ Էդ կատուն ու թազին ընգնըմ են դրա եդնա ու գալի։

Գալիս ա տուն հասնըմ, մորն ասըմ ա.— Սհե-սհե:

Մերն ասըմ ա.— Ի՜, եղին քի տանի, մթամ մենք ապրելու հնար շատ ունինք, դրանց էլ ջոգ բերի՞ր։

Ասըմ ա.— Բան չի կա, նանի ջա՛ն, դրանք իրանց գլուխը կպհեն։