Ասըմ ա.— Ի՞նչ ա թաքուն պհել իմ մարթն ինձանից։
Ասըմ ա.— Նա քեզ ասել ա՞, թե ինքն ընչով էդքան հարստացավ, որ քու հորն էլ անց կացավ։
Ըտի թաքավորի ախչիկն ընգնըմ ա մտկի եդնա։
Ըրիգունը մարթը տուն ա գալի, տենըմ ա կնիկր մրթշորված, թթված, նստած ա։ Մոդ ա գալի, թե ճտովն ընգնի, պըչպաչորվին ամեն հետվա պես, ձեռով եդ ա բռթըմ, թող չի անըմ մոդ գնալու:
Ասըմ ա.— Խի՞ ա քեփդ խարաբ։
Թե ասըմ ա.— Նրա համար, որ դուն ինձ սիրըմ չես։
Ասըմ ա.— Ես քեզ սիրըմ եմ, դու խի՞ ես էդ դառը խոսկն ասըմ։
Ասըմ ա.— Որ ինձ սիրըմ ես, խի՞ ես ինձանից գախտնիք պհըմ, խի՞ չես ասըմ, թե դուն ընչով ես հարստացել։
Նաչարն ըտի մնըմ ա սլարած, հմա որ ինքը շատ ա սիրելիս ըլըմ, կարըմ չի խաթրիցն անց կենա, հուլը լեզվի տակին ա պհելիս ըլըմ, հանըմ ա շհանց տալի, ասըմ ա.—Հրես իմ հարստութինի ուժը սրա միչին ա։
Էն պռճըկվածը, որ վլվլալեն հուլը տենըմ ա, ասըմ ա.— Ինձ տու իմ կշտին կենա, հետը խաղ անեմ, ուրխանամ։
Մթամ ուզըմ ա հուլն Արաբին շհանց տա, հմբարտանա, որ իրա մարթն իրան շատ ա սիրըմ։
Նա էլ խաթրիցն ըլըմ չի, դե ինչ գիդե, թե ընչի հմար ա ուզըմ։
Տալիս ա իրան, հունարն էլ շհանց ա տալի, թե՝ մարթի շհանց չի տաս։
Հմա ո՞րդի.— էքսի օրը վազելով տանըմ ա Արաբի կուշտը, թե.— Բա ասիր իմ մարթն ինձ սիրըմ չի, բա խի՞ ասավ, թե իրա հունարը որն ա։ Ասըմ ա ու հուլը վլվլալով շհանց ա տալի։ Արաբն աչքերը չորս ա անըմ, ուզըմ ա, թե վրա թռչի խլե, հմա եդ սիրտ չի անըմ։
Դրանից եդն էլ Արաբը թեզ-թեզ գալիս ա էդ անսկամի կուշտը։ Էն նաչարիցը սուտ-սուտ գեշ բաներ ա խաբար տալի, քածի հմար էլ լավ-լավ բաներ ա առնըմ, բերըմ ա ուտացնըմ, էնքան անըմ ա, գրավըմ ա, իրար վրա սեր են գձըմ, էն նաչարին էլ բանի տեղ չեն դնըմ։ Մի օր էլ հուլը մարթից թաքուն գողանըմ ա, բերըմ ա, Արաբին տալի։
Արաբը հլին ասըմ ա.—Սևանա ծովըմը մի պալատ շինե, իրա ժամովը, իրա հարմարութենովը, ինձ ու թաքավորի ախչըկանն էլ— միչին։
Հլե չկելն աչկներուն բաց ու խուփ են անըմ, մին էլ տենըմ