Այս էջը սրբագրված է

Ըտի իրար էրես ուտելով, կռվելով ցամաքն են դուս գալի։ Հլե էդ վախտը մին Էլ տենըմ են, որ թոռչըքերը գալիս են։

Ասըմ են.— Ըստի կենանք գան, բալի ձգներր հուլը կուլ տված ըլին— հանեն, ախկրնու միչիցը գդնինք։

Էնա գալիս են ձուգ բռնըմ, ախկընին հանըմ, դեն ածըմ, հանըմ դեն ածըմ։

Էդ կրակի էկած շունն ու կատուն էլ ոնց են քրքրրմ էդ ախկընին, էլ ասելու ոչ։

Թոռչըքերն ասըմ են.— Էս տերը մեռածնին էս ընչի՞ են ման գալիս ըսօրվանց օրը։ Փետը քաշըմ են, հետ ածըմ, հմա դրանք եդ գալիս են ման գալի։

Հլե մին էլ կատուն ասըմ ա.— Հրես գդա։

Շունը վրա ա թռչըմ, որ ձեռիցը խլե, տանի ինքը լավամարթի դառնա, հմա կատուն աղաք ա ընգնըմ ու վազ տալի, շունն էլ եդնեն։ Տանըմ ա տղի ըղաքին վեր դնըմ։ Նաչարը վեր ա ունըմ ձեռն ու, ուրախանաս, ինչ ուրխանըմ ա, կատվին պըչպաչորըմ ա, տենըմ ա թազին հեռու կանգնել, խեղճ-խեղճ մտիկ ա անըմ, գնըմ ա նրան էլ պաչըմ, բերըմ ա էրկուսին էլ մի լավ պատվըմ ա իրանց տան էլածիցը։

Լիսաբաշտեն հըլին ասըմ ա.— Քիանից խնթրըմ եմ, որ Սևանա ծովի պալատը հլե նհե սարքի բերես, թաքավորի պալատի դիմացը ոտն անես, նրա տեղը ծովըմը մի վանք շինես, իմ հիշատակը։

Չկելն աչկը խուփ ա անըմ, եդ մին էլ բաց ա անըմ, մին էլ տենըմ ա՝ պալատը կաղնած։

Գնըմ ա տենըմ էն անսկամը Արաբի հետ փթաթորված՝ քնած են։

Մարթ ա ղրգըմ թաքավորի կուշտը, ասըմ ա.— Թող գա իրա անսկամի արածնին տենա։

Թաքավորը գալիս ա նրանց շնթռած տենըմ, լիզուն լալկըմ ա, կարըմ չի մի բան էլա ասե։ Տղեն հրաման ա տալի, իրա քաղկի ժողովուրթը չիմ գալիս են տենըմ:

Ասըմ ա.— Այ ժողովուրթ, հմի ձեր խղճին եմ թողըմ, ի՞նչ պատիժ տանք սրանց։

Խալխն ամեքը մի կռնից ասըմ են.— Էրկսին էլ ղաթրի պոչիցը կապենք ու քաշ տանք, թող վենձ թիքան ընգաճնին մնան։

Ըտի թաքավորը հրաման ա տալի իրա ղոշունին, որ ժոզովըրթին դուս անեն: Հմա սաղ քաղաքն էլ գիդե, որ թաքավորն էլ ա