Այս էջը սրբագրված է

ախչըկա արարմունքին ըռազի, որ էն նաչար տղին իրա տանիցը ծեծելով դուս ա արել, ըտուր հմար անց են կենըմ չիմն էլ տղի կուռը, թաքավորին թոլ են անըմ պալատի վերի էտաժիցը ու սպանըմ, Արաբին ու անսկամին էլ կապըմ են ղաթրի պոչիցը, քախկըմն էնքան քաշ տալի, վենձ թիքեն անգաճնին են թողըմ, նոր էնա էն տղին թաքավոր են շինըմ։ Ինչքան Արաբ ա ըլըմ իրանց ֆողըմը, չիմնուն էլ դուս ա անըմ իրանց ֆողիցը, աշխարը հլալըմ ա։

Տղեն հլին ասըմ ա.— Իմ ֆողըմն ինչքան քյասիբ կա, չիմնուն էլ հարստացրու։

Ինչքան քյասիբ կա, մաննան բեթար չլոտ ու գռչոտ կա, հուլը չիմնուն էլ իսանաշնորքի ա բերըմ, հարստացնըմ: Չիմն էլ ուրախանըմ են, քեփ անըմ, թազա թաքավորի հմար էլ մի քյասըբից սիրուն, խելոք ախչիկ են ուզըմ, օխտն օր, օխտը քշեր թազա հըրսանիք են անըմ, ուրխանաս՝ ինչ ուրխանըմ են, բախտավորվիս՝ ինչ բախտավորվըմ են։