Այս էջը սրբագրված է

52. ԱՐԹԱՐ ԿՆԻԿՆ ՈՒ ՀԱԼԱԼ ԶԱՎԱԿԸ

Ըլըմ ա, չի ըլըմ մի մարթ, մի կնիկ։ Մի իրեք խորթ ախչիկ են ունենըմ, կարըմ չեն պհեն։ Մարթը գնըմ ա տենըմ մի խնձորի ծառ, վրիցը խնձոր ա քաղըմ, բերըմ ա տուն։ Ըրեխեքն իրար ձեռից խլըմ են, ուտըմ։

Ասըմ են.— Հայրիկ ջան, էս որդիա՞ն ես բերել։

Ասըմ ա.— Վախիլ մեք, ըռավոդը ձեզ կտանիմ ծառի տակը, թափ կտամ, կուտեք։

Կնիկն ասըմ ա.— Մենք սոված մնացինք, մեր ձեռիցը խլեցին՝ կերան, տար դրանց մի ֆոր փորե, մեչն ածա, էն խնձորնին էլ մենք կուտենք։

Էնա ըռավոդը մի ձունձ ա վի ունըմ, ծերքին գնըմ ա ծառի տակին մի ֆոր փորըմ, ձունձը վրեն փռըմ, ըրեխեքը գալիս են, ինքը ծառին վեր ա ըլըմ, թափ տալի։ Ըրեխեքը վրա են դառնըմ թե հվաքեն, ֆորն են դառնըմ։

Հերն ասըմ ա.— Ձունձը տվեք՝ ձեզ հանեմ։

Ձունձը տալիս են, ինքը մի ջղացաքար ա բերըմ, գձըմ ֆորի բերանը, նրանց թաղըմ ա, ինքը գնըմ ա։

Մի իրեք օր էն ձնձի հետ վեր դառած խնձորիցն ուտըմ են, եդնա սովըմ են։

Էրկու վենձն ասըմ են.— Էկեք մեր պուճուր քվերն ուտենք։