Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Ինձ ուտիլ մեք, ես էնքան կփորեմ, որ բան կգդնիմ, ձեզ կտամ՝ կուտեք:

Էնա մատով փորըմ ա, փորըմ ա, ցորեն ա գդնըմ, գարի յա գդնըմ, տալիս ա իրանց՝ ուտըմ են, ինքը մատը լիզըմ ա։ Մին էլ փորըմ ա, մի էսդար կտուր ա բաց ըլըմ (ձեռքով մեծությունը ցույց է տալիս)[1] տենըմ ա էրկու ձի կապած, աղաքը խուրմեն լիքը։ Փեշեփեշ կրըմ ա, տանըմ ա քվորտանցը պհըմ։

Նոքարնին գնըմ են թաքավորին ասըմ են, թե.— Թաքավորն ապրած կենա, ձիաննուն ինչդա խուրմա ենք տալիս, բան չեն դառնըմ, կտուրը կալած, դուռը կալած, գիդենք ոչ էդ ինչն ա ուտըմ։

Ասըմ ա.— Փասարը պհեցեք՝ գդեք:

Գնըմ են խուրմեն ձիանու աղաքն ածըմ, փասարը պհըմ են, հլե մին էլ տենըմ են մի հուր ու մալաք ախչիկ դուս էկավ, խուրմեն փեչը լցրուց: Գնըմ են ու բռնըմ։

Ասըմ ա.— Ես քվորտինք ունիմ, յավաշեք նրանց էլ բերեմ։

Գնըմ ա բերըմ, տանըմ են թաքավորի կուշտը: Թաքվորն էն պուճուրին ա ուզըմ, էն էրկուսին էլ իրա նազըրնուն ա տալի։

Հարցնըմ ա.— Ի՞նչ շնորք ունիք։

Էն վենձն ասըմ ա.— Ես հենց խալիչա կգործեմ, որ քու ղոշունը վրեն նստի, կեսն էլ ծալած մնա։

Էն միչնեկն էլ ասըմ ա.— Ես էլ մի ձվից էն թավուր ձվաձեղ կանեմ, որ քու ղոշունն ուտե, կեսն էլ մնա։

Էն նաչար պուճուրն էլ ասըմ ա.— Ես դրանք գիդեմ ոչ, հմա մի տարեն վրա մի ոսկե քանքուլավոր տղա կբերեմ։ Էնա տարեն վրա բերըմ ա։

Նա որ բերըմ ա, քվորտինքը չաթ ու բողազ են ըլըմ, չունքի իրանցը սուտ էր։ Էնա գնըմ են տատմորը փող են տալի, ասըմ են.— Տար դրան կլոլե, բեթարափ արա, մեր շունը վեր ա տվել, էրկու լակոտ տար գձե դոշը, թող ծծեն։

Տհենց են անըմ։

Խաբարը թաքավորին ա հասնըմ, ասըմ ա.— Գնացեք դռան տակին մի ֆոր փորեցեք, դոշիցը հետ միջին դրեք, թուլենին թող ծծեն, կրծեն, ման գան, կրծեն՝ ման գան, անց կենողն էլ վրեն թքե։

Էն քյավթառն էլ տանըմ ա էն ըրեխին փթաթորըմ ա, ջղացի ցռթոնն ա գձըմ։

  1. Ծանոթությունը բանահավաքինն է.—Ծ. Կ.: