Այս էջը սրբագրված է

Ջղացպանին ջհըմ ա, տանըմ ա ասըմ ա.— Այ կնիկ, մի սիրան ըրեխա եմ գդել։

Էնա ուրախանըմ են, մի էծ են ունենըմ, իծի կաթով պհըմ են: Էն ըրեխեն էլ ով տարով ա վենձանըմ, նա՝ օրով ա վենձանըմ, մի օխտը տարեկան ա դառնըմ, իմաստուն տղա յա դառնըմ:

Թաքավորն ասըմ ա.— Բա ես թաքավորն ըլիմ, բա իմ կնիկը շան լակոտնի բերե՞, թող չիմն էլ ըրեսին թքեն, բալքի սիրտը ճաքի, ինքն էլա մեռնի։

Թաքավորը վենձ պատրաստութին ա տենըմ, տունը մինը կանչըմ ա, որ գան կնգա ըրեսին թքեն, եդո գան հաց ուտեն— գնան։ Էնա չիմն էլ գալիս են թքըմ, անց են կենըմ, էն իրան տղեն, որ գալիս ա անց կենըմ հա, թքըմ չի։

Ասըմ են.— Թքե, թքե. թքըմ չի. որ շատ ասըմ են հա, ասըմ ա.— Թուքը թքողանց, մուրը մրողանց, ես ո՞՛նց թքեմ իմ ծնողանց։

Էնա ըտի անգաճ են դնըմ, ասըմ են.— Բա էդ ո՞նց ա, ինչ ա։

Ասըմ ա.— Բա, սա իմ մերն ա, իրա խոսկի տերն ա էլել, իմ մոքիրնին չաթ ու բողազ էն էլել, քավթառին ասել են, ինձ տարել ա գձել ջղացի ցռթոնը, թուլենին են մորս դոշը գձել, ջղացպանն էլ ինձ պհել ա։

Էնա նոր կանչըմ են քվորտանց մարթկերանցը, ասըմ են, ու էն քավթառին ու էն քվորտանցը ձիանու պոչիցը կապըմ են, քաշ տալի, վենձ թիքեն անգաճն են թողըմ։ Նոր էն նաչարին ընդիյան հանըմ են, թամզըմ են, լեղացնըմ, կնքըմ են, նոր թաքավորի հետ մարթ ու կնիկ են ըլըմ։ Էն ջղացպանին էլ մի բոլ ոսկի են տալի, պատվըմ են, ճամփու դնըմ։ Պրծնիս ամեն ցավից-չոռից, ինչ պրծնըմ են։