Այս էջը սրբագրված է

թե.— Դու տապ արա, տապ արա, աղավնքերն էկան ազատեցին, սհե-սհե բաներ ասին։

Կեսուրը նոր գալիս ա, սատանութին ա անըմ, գնըմ ա ըրեխին խտտըմ, ծիծաղացնըմ ա, մին էլ տենըմ ա պատերը վարթմանիշակ դառան։ Հմի էլ լացացնըմ ա, տենըմ ա, որ աչկերիցը մարքարիտ ու ջավահիր ա վեր դառնըմ։ Եդնա տանըմ ա լեղացնըմ, հմի էլ տաշտակը լիքր ոսկի ա դառնըմ։

Դրանից եդ՝ ով տարով կվենձանա, նա օրով ա վենձանըմ:

Էն քյավթառ կեսուրը մի հասած ախչիկ ա ունենըմ, դա վենձանըմ ա, դառնըմ նրա զդար։ Մի օր գալիս ա դրան մի տղի հմար ուզըմ։ Դրա մերը լավ բաժինք ա շինըմ, զուքըմ, զարթարըմ, զանդուկնին շորերով լքցնըմ, փագըմ, բլանիքն իրա ախչկա մազերըմ պհըմ, որ գնա իրա մարթի տանն իրա ձեռովը բաց անե։

Էդ քյավթառն էլ իրա քրքրված ախչկա հետ վի ա կենըմ, հրսանքավորնու հետ գնըմ, մթամ թե հրսնախպեր ա դառնըմ։ Գնըմ են մի ծմակըմ, մի ախպրի կշտի վեր գալի, որ համ դինջանան, համ էլ հաց ուտեն։ Քյավթառն իրան ախչկանն ու թոռին մթամ տանըմ ա ջոգ հցավորե, չունքի վաղ հարսն իրավունք չուներ հրսանքավորնու կշտին աշկարա հաց ուտելու։ Տանըմ ա մի տալդա տեղ թոռի աչկերը հանըմ ա, գձըմ ա եդ ջեբը (թոռի ջեբը) նրա շորերը հանըմ ա, իրա ախչկանը հաքցնըմ, իրա ախչկա շորերն էլ նրան ա հաքցնըմ, ըտի դրան թողըմ ա, գնըմ հրսանքավորնու կուշտը։ Էն նաչարին ընդի թողըմ են, նրա քրքրվածին տանըմ իրանց հարսնացու։

Էդ վախտը մի հլիվոր գալիս ա ծմակը փետ կտրելու։

Ախչիկը կացնի ձենը որ լսըմ ա հա, ձեն ա տալի, ասըմ ա.— Էդ ո՞վ ես հեյ, այ բիձա ջան, այ քեռի ջան, այ ախպեր ջան, էկեք ինձ ըստիան տարեք, քոմագ արեք։

Էն հլիվորը գալիս ա տենըմ, որ գյոզլու մի ախչիկ ընդի վեր ընգած ա։

Ասըմ ա.— Ախչիկ ջա՛ն, իրեք քոռ ախչիկ էլ ես ունիմ, քեզ էլ տանիմ նրանց հետը ո՞նց պհեմ։

Ասըմ ա.— Բիձա ջա՛ն, տար, բան չի կա, ես քեզ օքուտ կտամ։

Դրա ձեռիցը բռնըմ ա, բերըմ ա տուն։

Ասըմ ա.— Բալենի ջա՛ն, իրեքը չըլիք, չորսն ըլիք, մի ձեր բախտին արժանացած ախչիկ էլ եմ բերել ձեզ քիր։

Ասըմ են.— Հայրիկ ջա՛ն, յարաբ մենք շատ բախտավորն ենք, որ էդ նաչարին էլ բերի՞ր։