մանիշակ չեն դառնըմ, լացացնըմ ա, աչկերիցը մարքարիտ ու ջավահիր չի վեր գալի, գլուխը լվանալ ա տալի, ոսկի չի դառնըմ։
Ասըմ ա.— Տհանք ինձ խափել են։
Համ էլ տենըմ ա, որ էդ էն սիրուն հուր ու մալաք ախչիկը չի, սիրտը կոտրում ա, ընգնըմ ա մտկի մեչ։ Էդ ախչիկը որ գնըմ ա հրսանիբ հա, տղեն որ տենըմ ա, սիրտը վեր ա թռչըմ, մտկըմն ասըմ ա.— Կասես սա իմ հարսնացուն ըլի,— հմա եդ նամուս ա անըմ։ Խալխն էլ են մայիլ կտրել դրա սիրունութենի վրա:
Ըստիան-ընդիան ասըմ են.— Պա՜ր ածեք, պա՜ր ածեք:
Դրան պար են ածըմ, չիմն էլ մնըմ են հուշ էլած։ Էն քյավթառն ու իրա քրքրվածը ճնանչըմ են, հլենհե, ոնց որ ասղով ծկծակորված, տեղներուն վեր-վեր են թռչըմ։ Էդ ախչիկը որ պարը պրծնըմ ա, ուզըմ ա դուս գա, տղեն էլ նամուս չի անըմ, գալիս ա աղաքը կտրըմ։
Ընդիան էն պառավն ու իրա պռճկվածը ծվծվրմ են, թե.— Դուս արեք դրան ըստիան, դուս արեք դրան։
Հմա էլ ո՞րդի, տղեն ճնանչըմ ա։ Ախչկա ձեռիցը բռնըմ ա, թե բան ասե, ախչիկը գլուխը քաշ ա անըմ, լաց ա ըլըմ։ Որ դրա աչկերիցը մարքարիտ ու ջավահիր ա վե դառնըմ, տղեն էլ մտիկ չի անըմ, փթաթորվըմ ա դրան ու պաչըմ։ Ախչիկն ուրախանալուցը ծիծաղըմ ա, սաղ պատերը վարթ-մանիշակը լքցվըմ ա։ Եդնա էն քավթառին ու իրա անսկամին բերըմ են ղաթրի պոչիցը կապըմ, էնքան քաշ են տալիս, թիքա-թիքա են անըմ։
Թազա դրանց բերըմ են հրսանիք են անըմ, ուրխանըմ են, օխտն օր, օխտը քշեր քեփ են անըմ, հասնըմ են իրանց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին։