Այս էջը սրբագրված է

Ենա գնըմ ա, Ազրաբմբուլը դուս ա գալի: Ասըմ ա: Վի են կենըմ գնըմ:

Աղրաբմբուլն ասըմ ա.— Դվորը գնամ՝ եդնես արի, եդ չի մտիկ անես, ինչ քան օձ ու բան ջհի ճամփին, եդ չի մտիկ անես, ոտկելով անց կաց:

Ենա գնըմ են, ճամփին մի զաբուն եզն ա ջհըմ:

Տղեն ասըմ ա.— Քու դարդն ի՞նչ ա, որ էս չայիր-չիմանըմը դու տհե զաբուն ես ու կապած:

Ասըմ ա.— Գնա՝ արի, եդնա կասեմ:

Հմի էլ մի քարոտ տեղ մի քոք եզն ա կապած, ասըմ ա.— Ի՞նչ ես ուտըմ, ասըմ ա.— Գնա՝ արի, եդնա կասեմ:

Գնըմ են աղաք: Տենըմ ա՝ հրես մի մարթ մի վենձ պղինձ լիքը միս՝ խառնելով խառնելով էս ծերն ա գնըմ՝ էն ծերը, եդ գալիս ա մի շերեփ էն արնիցը խմըմ:

Ասըմ ա.— Էդ ո՞նց ա որ էն մսիցն ուտըմ չես, էդ արնիցն ես խմըմ:

Ասըմ ա.— Գնա՝ արի, եդնա կասեմ:

Ենա գնըմ են։

Ազրաբմբուլն ասըմ ա.— Ըստի օցեր շատ կան, եդ չի մտիկ անես։

Ենա օցերը ոտկելով գնըմ են, մորը գդնըմ (հա դե շաշի զրից ա էլի, հինգ տարի մեռած մորը գնըմ են գդնը՞մ)[1]։

Ասըմ ա.— Նանի՛։

Մերն ասըմ ա.— Ջանի՛։

Ասըմ ա.— Մեր զանդուկի բլանիքն ո՞ւր ա, իմ հերն ասեր՝ տեղը շհանց տուր։

Ասըմ ա.— Վո՜ւյ, գրողը նրան տանի, ըրեխիս չրչարելով որդի ա ղրգել։ Գնա ասա,— այ քոռ մահը քի տանի, հրե մեր տան վենձ սնիցը կախ արած ա։ Վայ տամ նրա քոփակ գլխին, տվեք էն շանը ստկացրեք էլի՞, քա՞նի ձեզ չրչարե։

Էնա եդ են գալիս։ Էն օցերը ոտկելով՝ էն խորակը խառնող մարթի կուշտըն են հասնըմ։

Ասըմ ա.— Քոլ դարդն ի՞նչ ա, որ էս եքա պղինձր լիքն ա, դուն ուտըմ չես, էս արնիցն ես խմըմ։

Ասըմ ա.— Ես հարուստ մարթ էի, մշակն ի պհեի։ Խորակն էփիլ տեի, ես ուտեի, նրանց տեի ոչ։ Հմի ասըմ են— էլ դուն ուտիլ մի, նրանք տին ուտիլ, հմի էլ արինն ա քու փայը։

  1. Պատմողի թերահավատությունը—Ծ. Բ.: