Այս էջը սրբագրված է

Եդո գալիս ա քոք եդան կուշտը։ Նա էլ ասըմ ա։— Ես սաղ վախտըս իմ փայ խոտը տեի ուրըշնուն, հմի լավութինը եդ են տալի։

Գալիս ա զաբուն եզան կուշտը, ասըմ ա.— Քու դարդս ի՞նչ ա, որ էս չայիր չիմանըմը կապած, դու տհենց զաբուն ես:

Ասըմ ա.— Ես էն վախտը մի հուրեին եզն էի, ըստուր հարու տեի, ընդուր հարու տեի, փայներուն ուտեի։ Հմի ասըմ են— էլ քի չի հասնըմ, հմի էլ նրանք տին ուտիլ, թողըմ չեն ես ուտեմ:

Գնըմ ա քոփակ հոր կուշտը, ասըմ ա.— Հրե բլանիքը վենձ սնիցը կախ արած ա։

Կրակ ուտե նա, ինչ որ հեր ա, հմի էլ ասըմ ա Գնա ինձ հմար մի անմահական խնձոր բի, ուտեմ (գրող ուտե) տասնհինգ տարեկան տղա դառնամ։

Եդ գնըմ ա սլարած պատի տակին նստըմ ա, լաց ըլըմ։ Սաչի Սևանը եդ դուս ա գալիս, ասըմ ա.— Ի՞նչ ես սլարել, գնա եդ իմ ախպորն ասա, թող մեր բաղիցը իրեք անմահական խնձոր տա, մինը դու կատես, մինը ես, մինն էլ կտանք սրան։

Էնա գնըմ ա։ Ազրաբմբուլին ասըմ ա, խնձորնին վեր ա ունըմ բերըմ։ Մինն ինքն ա ուտըմ, մինը տալիս ա Սաչի Սևանին, մինն էլ տալիս են էն քոփակին։ Իրանք դհա են ջահելանըմ, էն քոփակն էլ դառնըմ ա տասնհինգ տարեկան տղա։

Հմի էլ ասըմ ա.— Մի բան էլ տիմ ասիլ, թե էն էլ արիր՝ կնիկդ քեղ տիմ տալ, թե չէ՝ տալ չեմ։

Ասըմ ա.— Գնալ տիս ծովի ձիանը բերիլ, կթիլ նրանց կաթնով ինձ լեղացնիլ։

Եդ էն նաչարը գնըմ ա պատի տակին կուչ գալի, սլարըմ:

Սաչի Սևանն ասըմ ա.— Խի՞ ես սլարել, գնա իմ հորանց ծովի ձիանը բի կթենք, լեղացնենք։

Եդ գնըմ ա էն քոթկի կշտիցը ղի տալի, ասըմ ա.— Ազրաբըմբուլ, Սաչի Սևանն ասեր մեր ձիանը ղրգե, կթենք, էս շանը լեղացնենք։

Էնա դուս ա բերըմ, ձիանն ու իրան տալի։

Որ բերըմ ա գեղամեչը, չիմ խալխը հեյբաթ են մնըմ, ասըմ են.— Էս հուրեին ձիանուցը ո՞նց տին կաթը հանիլ սրանք։

Էն նաչարն էլ բերուց, հմա գիդե ոչ ինչ անե։

Էնա Սաչի Սևանը դուս ա գալիս, ասըմ ա.— Վախիլ մի, ես կկթեմ։

Գնըմ ա ձիանու մազիցը մատներին ա փթաթըմ, ձիանն աղաք