Այս էջը սրբագրված է
են անըմ, գնըմ ա կթըմ, ընգնանին լցնըմ, ասըմ ա— Դե եդ ձիանը տար իմ հորանցը տուր, թեզ արի, քոփակին էս ա վերջացնըմ ենք:
Կաթը տքաընըմ ա: Տղեն եդ գալիս ա, էն քոփակին բերըմ են լեղացնըմ։ Հլե կաթը վրեն են ածըմ թե չէ, քոփակը փցխըմ ա. եդնա քար դառնըմ։ Նրանից եդն ամեն օր՝ րրիգունն էլ, ըռավոդն էլ՝ տղեն էն քարի վրիցը ձիանը վեր ա ըլըմ, տանըմ ջուրը, բերըմ։
Նոր էնա օխտն օր, օխտը քշեր հրսանիք են անըմ, էն կրակի էկած Սաչի Սևանն էնքան սիրուն ա ըլըմ, որ ախպերտինքն էլ, սաղ գեղն էլ՝ թմաշա են դուս գալի։ Նոր ամեն ցավից, չոռից պրծնիս, ինչ պրծնըմ են։