Այս էջը սրբագրված է

55. ԱԳԱՀ ՏԻՐԱՑՈՒՆ

Մի կնիկ ա ըլըմ, մի տղա յա ունենըմ, էլ ուրիշ մի բան էլա ունի ոչ։ Դրանք շատ քյասիբ են ըլըմ։ Մի տիրացու էլ մի ֆորի միչի մի բանի տեղ ա գիդենալիս ըլըմ, հմա կարենալիս չի ըլըմ հանե։ Գալիս ա էդ կնգա կուշտը, ասըմ ա.— Ես անհիշատակ մարթ եմ, քո տղին ինձ տու պհեմ, ինձ տղացու շինեմ, համ էլ դիր կսովրցնեմ, գրաճանանչ կշինեմ։

Էնա էդ կնգանը փող էլ ա տալիս, մթամ լավութին ա անըմ, տղին վեր ա ունըմ, տանըմ։ Էդ տղին տանըմ ա մի խոռը ծմակ, մի ֆորի գլխի կաղնըմ են: Էդ ֆորի գլխին մի ջղացաքար ա ըլըմ դրած: Էդ տիրացուն չրչարվըմ ա— չրչարվըմ, կարըմ չի վեր ունի։ Էդ տղեն մի ձեռը տանըմ ա, եդ ա քաշըմ, քարը գլխի վրա ցից ա անըմ։

Բաց են անըմ, տենըմ միչին մի գութանի խոփ կա վեր ընգած։ Էդ գութանի խոփը վենձ զորություն ունի։

Ասըմ ա.— Մեչը մտի, հանե։

Մեչն ա մտնըմ։

Ասըմ ա.— Խոփն ինձ տու, եդնա քի կհանեմ։

Ասըմ ա.— Չէ ինձ հանե, ես ձեռիս կբերեմ, ծանդրնա դու կարալ չես խոփը հանես (էն տղեն գլխի ա էլած ըլըմ, որ իրան միչին թողալ տի)։