Այս էջը սրբագրված է

Էնա որ շատ, որ շատ, էդ տիրացուն չրանըմ ա, եդ ջղացքարը գլխի վրա կաղնած տեղիցը բոթըմ ա, ֆորի վրեն ա գձըմ, թողըմ ա գնըմ:

Էն տղեն էլ էդ խոփի զորութինը գիդենալիս չի ըլրմ: Սհե մատով տալիս ա (ինքը ցույց է տալիս ձեռքի շարժումով), հլե մին էլ տենըմ ա ջղացքարը եդ գնաց, ֆորի բերանը բաց էլավ:

Էնա գութանի խոփի զորութենով ֆորիցը դուս ա գալի, ջղացքարը եդ վրեն գձըմ, թողըմ, խոփը վեր ունըմ, գնըմ: Գնըմ ա էդ ժանգոտ խոփով ինչ ուզըմ ա, շինըմ ա: Իրան հմար մի կարքին օթախ ա շինըմ, ապրուստ ա դզըմ, մորն էլ բերըմ ա կուշտը:

Եդնա հրսանիք ա ըլըմ, մի սիրուն ախչիկ ա ուզըմ, լավ պհըմ, սիրուն շորեր ա առնըմ համ մոր հմար, համ կնգա, առոք-փառոք ապրըմ են:

Էն տիրացուն էլ հե գիդե, թե ֆորըմը մեռել ա:

Հմա մի օր դրանց դռնովն անց կենալիս ա ըլըմ, տենըմ ա էդ սիրուն օթախը, ըրմանըմ ա, ասըմ ա.— Էս ո՞ւմ տունն ա, որ չկել հմի գիդեմ ոչ։

Եդո հարց ա ըլըմ, իմանըմ ա, որ էն տղեն ա:

Ըտի դա մտկի յա ընգնըմ, ասըմ ա.— Ո՞նց անեմ, որ կարենամ էն գութանի խոփը դրա ձեռիցը ճանգս գձեմ: Շատ մտածըմ ա, եդնա գնըմ ա մխելի մանդըրը-մանդըրը բաներ ա առնըմ (քորոց, ասեղ, բուլավկա, կոճի, մաստակ), չերչու շորեր ա հաքնըմ, մեշոկն ուսն ա գձըմ, տանըմ ա, որ ծախե, բալի էն տղի կնգանը խափե, էն գութանի խոփը ձեռիցն առնի:

Գալիս ա նհանց դռանը կաղնըմ, ասըմ ա.— Ասեղ, քորոց, բուլավկա, հուլունք, կոճի, մաստակ եմ ծախըմ։

Էն տղի կնիկն ու մերն էլ ընդի նստած են ըլըմ։

Ասըմ ա.— Ա՛յ քիրա ջան, այ ախչիկ ջան, առնըմ չէ՞ք։

Ասըմ են.— Չէ՛, մենք ունինք։

Ասըմ ա.— Ո՞նց թե չէ, բա սհե բաներին կնիկը թամահ չի անի՞լ։

Պառավն ասըմ ա.— Ի՞նչ արժե։

Ասըմ ա.— Տո՜ հլե ինչով ըլի, կտամ, ժանգոտ պղնձի կտոր ըլի, էրկաթի կտոր ըլի, գութանի հին ու մին խոփ ըլի, ձու ըլի, փող ըլի, ընչով ըլի՝ կտամ։

Պառավն ասըմ ա.— Ախչի, ախչի, գնա մեր տանը մի ժանգոտ խոփի կտոր կա վեր ընգած, բի տանք առնինք։ Էնա հարսը գնըմ ա բերըմ. տալիս են՝ մաստակից-բանից