ա առնըմ, գնըմ ա էն տղի տունը եդ գդնըմ, եդ ասըմ ա.— Հա՜յ ասեղ, քորոց: Ու դեռ հլա խոսկը բերնըմը կիսատ ա ըլըմ, էն տղի կնիկը դռնիցը դուս ա գալի, ասըմ ա.— Գնա՛, վայ տամ քու գլխին. ես ճնաչըմ չե՞մ էդ ով ես, գնա պետկը չի։
Դա տենըմ ա դրանով էլ կարըմ չի խափե, հմի էլ գնըմ ա ուրիշ շորեր ա հաքնըմ, ուրիշ ֆորմ ա մտնըմ, եդ գալի: Էդ վախտը մարթը տուն էկած ա ըլըմ գորձի տեղից:
Գնըմ ա դուռը, ասըմ.— Հայ էս եմ ծախըմ, հայ էն եմ ծախըմ:
Մարթը տանիցը դուս ա գալի, ասըմ ա.— Արի ըստի:
Դրա սիրտը ահ ա ընգնըմ, հմա եդ գնըմ ա:
Տանըմ ա տուն, ասըմ ա.— Հլա էդ գլխիդ բաշլուղը եդ արա:
Բաշլուղը եդ ա անըմ, տենըմ ա ստանի միրուքը կզակիցը կախ էլած։
Ասըմ ա.— Բա ըմանչըմ չե՞ս, տիրացուն առուտուր կանե՞։
Դա կարըմ չի ձեն հանե:
Եդնա դրա միրուքը կենդ֊կենդ փետըմ ա, էն խոփն էլ կրակըմը տաքացրած ա ըլըմ, բերըմ ա պողացրած էվետ դրա դոշին ա դնըմ, ասըմ ա.— Քու սիրտը սառն ա, պետք ա տաքացնենք, որ խիղճ ունենաս, խալխի ըշխատանքի վրա աչկ չի դնես, քու հալալ ըշխատանքով ապրիս։
Դրանից եդն ինքը էդ խոփով վար ա անըմ, ցանըմ ա, հընձըմ, բոլ ապրուստ ա դզըմ, բախտավոր ապրըմ են։
Հմա էն գրողի տարածը նհե խալխի ըշխատանքի եդնա էլ, աչքը ծակ, դռնեդուռն ընգած՝ սատկըմ ա, ոնչ խիղճ ա ունենըմ, ոնչ էլ սառած սիրտը տքանըմ ա։ Նոր էտա պրծնըմ են ամեն ցավից֊չոռից. նհանք հասնըմ են իրանց մուրազին, դուն էլ հասնիս քու մուրազին։