Այս էջը սրբագրված է

որ վշշացնում չի՜, ծառեր են՝ որ գեդնի հետ դզվում են։ Ամպն ու չանգը գեդինն առել են. ծովինարը էնենց խաղում, որ կասես թե ուզում ա աշխարքը կրակ տա։

Հմա տղեն, որ ասես, այնումը չի գձում, աչքը Ջեյրանն ա արել ու ձին քշում։ Եբ անց ա կենում վրա Օխտը սարը, ամպն ու չանգը պատռում են, մի էն ղայդի չայիր ու չիման դուզ ա էրևում, որ կասես՝ ոնչ ուտեմ, ոնչ խմեմ, օր ու գշեր էդ դզին մտիկ անեմ։ Հենց էդ դզումը րածելիս ա ըլում Ջեյրանը։

Ջեյրանը որ տղին տենում ա, սիրտը խաղ ա ըլում, էնդուր որ ֆորսը իրան ոտովն ա գալիս նրա կուշտը։ Ջեյրանն ուզում ա տղի վրա վրապրծնու, հմա տղեն որ ձիու սանձքը բոշ ա անում ու Ջեյրանին նի գալիս, խեղճը տենում ա, որ չէ, սա իր ատամի օքմին չի, պոկին ա տալի։ Նա վազում ա՝ տղեն եդնեն, նա վազում ա՝ տղեն եդնեն, նա վազում ա՝ տղեն եդնեն, հեչվելը գնում ա, որ լիթոնն ընգնում ա, էլ կարում չի ոտը ոտի աղաքը դնե։ Ջեյրանը կանգնում ա ու սկսում լիզու ածել։

— Ա՜յ բո՛զ ձիվավոր տղա, սո՛ւր թրավոր տղա, վերևն աստոծ, ներքևը՝ դու. ես մեր եմ, ֆորթս տանը ճամփա ա պհում. ինձ ղիմիշ մի՛ անել, կենքս ինձ մի՛ բաշխե, իմ ֆորթին բաշխե, կաթն ես ուզում՝ արի՛, չոքիմ, կթե, տար։

Էս ասելու հետ՝ Ջեյրանը չոքում ա։ Տղեն ձիուցր վեր ա գալիս, կթում ա, ամանը լցնում ու ձի ըլում, օզանգու տալիս ու ծտի պես թռչում։

Դեռ մի օրավար հեռու ա ըլում, որ աղի թուր ու ղալխանի չրխկոցն ու ձիու ոտնաձենը մոր անկաջն ա ընգնում։ Ուշաբն ու տղի մերը հենց գիդենալիս են ըլում, թե տղեն էլ եդ գալու չի, սուփրա սարքած քեփ անելիս են ըլում։

Մերը որ լսում ա տղի ձիու ոտնաձենը․— Գլխիդ իլլաջ արա, որ տղես գալիս ա,— ասում ա։ — Ի՞նչ ես ասում, տղիդ հենց տեղ եմ ղրկել, որ հրեղեն Ջեյրանը նրա վենձ թիքեն անկաջն ա թողել հմի։

Քիչ են կենում, թե շատ, մըն էլ տենում են, որ տղեն րևաց։ Ուշաբը տապ ա անում։ Մերը տեղն ա մտնում ու սուտ տնքտնքում։ Տղեն բերում ա Ջեյրանի կաթը, մերը խմում ա ու սղանում։

Էգսի օրը տղեն ֆորսատեղից եդ ա գալիս, տենում, որ մերը էլեդ հիվանդացել ա։

— Ի՞նչդ ա ցավում, մե՛րա,— հարցնում ա տղեն,— ի՞նչ դեղ ես ուզում, որ ճարեմ։