Այս էջը սրբագրված է

Ասըմ են.— Ա՛յ ֆողը քու գլխին, ա՛ կեղտոտ Սողոմ, մենք գդանք ոչ, հմի դուն ես ուզըմ գնալ գդնի՞լ:

Մսխարա են դնըմ, դրա վրա ծիծաղըմ են: Դա անգաճ չի դնըմ, ըրիգունը մութն ընգնըմ ա թե չէ, վի ա կենըմ մի թոգ ա վի ունըմ, մի աղլըխըմ էլ մխելի աղ ա փթաթըմ, գնըմ ա:

Գնըմ ա մատը կտրըմ, աղը վրեն ա ածըմ, որ մխկտա. ցավիցը քնի ոչ: Գշերվա մի վախտը մին էլ տենըմ ա, հրես երգընքիցը մի ձի վեր էկավ, արտի կես տեղը կագնեց: Հլե դա ուզըմ ա ըրածի, թոգը քամանդ ա գձըմ էդ Սողոմն ու բռնըմ:

Ուզըմ ա տանի գեղը, դա ղանչանք ա անըմ, ասըմ ա.— Ինձ տանիլ մի, իմ մազիցը պոկե, կշտիդ պհե, որ վախտը տեղդ նեղ ըլի, մազս ծուխ արա, ես կգամ քի քոմագ:

Էնա դա մազը պոկըմ ա, վեր ա թողըմ, ասըմ ա.— Գնա, տերը քեզ հետ:

Գալիս ա տուն, ասըմ են.— Տեհա՞ր:

Ասըմ ա.— Չէ՛:

Ասըմ են.— Ա՛յ ֆողը քու կեխտոտ գլխին, մենք տեհանք ոչ, դուն էիր ուզըմ տենա՞լ:

Դրա վրա ծիծաղըմ են, մսխարա են դնըմ, գլխին էլ տալիս են:

Անց ա կենըմ մխելի վախտ, մի ուրիշ թաքավորի ախչիկ ասըմ ա.— Ով իրան ձիուն վեր էլած գա, իմ օխտը հարգանի պալատի վերի ատեժիցը մատնուքըս մատիցս հանե, ես նրան կուզեմ:

Սաղ ջահելնին դուս են դառնըմ, իրանց ձիանուն վեր են ըլըմ, զուքվըմ, սազով սարքվըմ, գնըմ են, որ բալի էդ բախտն իրանց ընգնի: Էն էրկու վենձ ախպերտինքն էլ իրանց ձիանն են սարքըմ (ամենալավ ձիանն են ջգըմ), ամեն մինը մի լավ ձիու վեր ա ըլըմ. ցինգիր֊ցինգիր անելով գնըմ են։

Սողոմն ասըմ ա.— Ինձ էլ տարեք, ի՞նչ կլի։

Ասըմ են.— Ձենդ կտրե՛, կեխտոտ շուն, դո՞ւն ինչ ես, որ գաս ընդի, ձիանու ոտի տակն ընգնիս։

Դրա գլխին փամփլըմ են, իրանք ձիանուն վեր են ըլըմ, գնըմ:

Էն նաչարը միտկ ա անըմ, միտկ, ասըմ ա.— Սրանից էլ նեղ տեղ չի ըլիլ, արի մաղը ծուխ անեմ։

Վեր ա ունըմ, էն հրեղեն ձիու տված մազը ծխըմ, հլե մին էլ տենըմ ա— հրե հրեղենը երգընքից դվեր էկավ, թամքած հազրած։ Վեր ա ըլըմ, գնըմ ա նրանց դեսը թողըմ, տալիս անց կենըմ: Գնըմ ա պալատի դռանը դես քշըմ, դեն քշըմ, սրան֊նրան Էլ տալիս ա իրանց ձիանու վրիցը թոլ անըմ, խալխին ծիծաղացնըմ,