Այս էջը սրբագրված է

իրան ախպերտինքն էլ հասնըմ են, նրանց էլ ա թոլ անըմ, ծիծաղըմ, եդնա հրեղենին մի ղայիմ պլետ ա տալի, բցրանըմ ա, ախչկա թշիցը մի ղայիմ պաչըմ ա, հմա մատնունքը հանըմ չի, եդ եդ ա դառնըմ, գալիս ա ձին թողըմ ա, ինքը գնըմ տուն։

Էն ախպերտինքո գալիս են տուն, եդ դրա գլխին տալիս են, ասըմ են.— Այ ֆողը քու գլխին, ուզեիր գաս ընդի մեր գլխին կրակ։ Մի ձիավոր Էկավ, Էն թավուր ձին խղացրուց, սրան-նրան Էն թավուր թոլ արավ ձիանու վրիցը (հմա իրանցն ասըմ չեն), գնաց Էն թավուր թաքավորի ախչըկա թշիցը պաչեց, որ էլ ասելու ոչ, եդ թողաց— գնաց, հմա մատնուքը հանեց ոչ։

Ասըմ ա.— Դե ի՞նչ անեմ, ինձ տարաք ոչ, որ ես Էլ տենեի։

Մերն ասըմ ա.— Դրան Էլ կտանեիք է՞լի, մեխկ ա։

Ասըմ են.— Էդ շաշն ի՞նչ ա, որ դրան Էլ տանինք, դա թող ղազանոցն ավլե։

Էքսի օրը դրանք եդ վեր են կենըմ, վեր են ըլըմ իրանց սոխկոռ ձիանուն, գնըմ։

Դրանք գնալուց եդը դա էն մազիցը եդ ծուխ ա անըմ, տենըմ ա եդ հրեղենն էկավ։ Վեր ա ըլըմ, եդ գնըմ, եդ նհե յա անըմ, հմի Էլ դնըմ ա ախչըկա դոշիցը պաչըմ, եդ եդ դառնըմ, գալի։

Ըրիգանը եդ ախպրտինքը գալիս են, եդ դրա վրա մսխարա են գնըմ, ծիծաղըմ, գլխին տալի։

Դա ասըմ ա.— Ի՞նչ կլի ինձ Էլ տանիք։

Մերներուն էլ շատ ղանչաք ա անըմ, ասըմ են.— Գալիս ա, դա, հմա որ ձիու ոտի տակն ընգնի֊սատկի, մենք մեղավոր չենք:

Դրան մի քոսոտ ղաթիր են տալի, վեր ա ըլըմ, հետներուն ճամփա ընգնըմ: Նրանք աղաք են ընգնըմ, թռցնըմ, ինքը կամաց-կամաց գնըմ ա։ Գնըմ ա մի կարմունջի կուշտ հասնըմ, տանըմ ա էդ ղաթիրը կարմնջի տակին կապըմ, մազը ծուխ անըմ, եդ տենըմ ա հրես հրեղենն Էկավ։ Նստըմ ա, գնըմ ա եդ նրանց դես ա խաղացնըմ, դեն ա խաղացնըմ, եդ մի ղայիմ պլետըմ ա, թռցընըմ ա, գնըմ ա ախչկա համ թուշն ա պաչըմ, համ դոշը, համ էլ մատնուքը հանըմ ա, եդ-եդ ա թռցնըմ, գալի։ Գալիս ա կարմունջի կշտին վեր գալի, հրեղենը վեր թողըմ, Էն ղաթրին վեր ա ըլըմ, ցինդիր-ցինդիր անելով գալի տուն։ Ոսկե մատնուքը հլե նհե վլվլալիս ա ըլըմ, իր մատն ա անց կացնըմ, եդո ձեռնաղլուխը հանըմ ա, վրովը փթաթըմ։ Ախպերտինքը եդ են գալի, տենըմ են տասն ա։

Ասըմ են.— Բա հլե ասեիր, բա խի՞ չի Էկար։