Այս էջը սրբագրված է

57. ՇԱՀՎԵԼԱԴՆ ՈՒ ԲԱՆԳԼԻԲԱՐԸ

Ըլըմ ա չլըմ, մի թաքավոր ա ըլըմ։ Էդ թաքավորի կնիկը չոր ա ըլըմ, ըրեխա չի բերելիս ըլըմ։

Մի գրբաց գալիս ա գիր անըմ, ասըմ ա.— Ձեր բաղըմը մի ծառ կա, չկել հմի սուբահ ա էլել, հմի իրեք խնձոր ա բռնել, գնացեք քաղեցեք բերեք, մեչը տուր կնգանըդ, կլպընին էլ տվեք ձեր ձիուն։

Գնըմ են էդ խնձորնին բերըմ, կլպըմ են, մեչը տալիս են՝ կնիկն ա ուտըմ, կլպընին էլ տանըմ էն ձիուն տալի։ Անց ա կենըմ իննըն ամիսը, թաքավորի կնիկը մի տղա ա բերըմ, անըմը դնըմ են Շահվելադ, էն ձին էլ մի քուռակ ա բերըմ, անըմը դնըմ են Բանգլիբար։

Ով տարով կվենձանա, էդ տղեն ու քուռակն օրով են վենձանըմ։ Եդնա Բանգլիբարը իմաստուն ա ըլըմ։ էդ տղեն էլ վենձանըմ ա, շկոլ գնալու հասնըմ, ամեն օր գրքերը վիկալած գնըմ ա շկոլը, գալի։ Գալիս ա աղաք Բանգլիբարի տակը թամզըմ ա, թիմարըմ, ճկատիցն էլ պաչըմ, նոր տուն ա գալի հաց ուտելու։ Անց ա կենըմ խելի վախտ, թաքավորի կնիկը ուրըշնու հետ ա ընգնըմ (ցավի գա նա)։ Տղեն բրաուրդ ա անըմ, մոր հետ կռվըմ ա, թքըմ ա, մրըմ ա։ Մերը տենըմ ա, որ իրա շնութինն աշկար տի ըլիլ, ուզըմ ա տղի գլուխն ուտե (էդ թավուր մոր կոխկերքը ծակվի)։