Այս էջը սրբագրված է

Թաքավորն իրա երկու փեսին գձըմ ա քաղաքն, ասըմ.— Տեհեք էլ ո՞վ մնաց:

Նրանք գնըմ են, գալիս ասըմ են.— էլ մինն էլա մնացել չի: Ըստիան ընդիան ասըմ են.— Ղազարած քաչալն ա մնացել, ղազարած քաչալը:

Էդ էրկու փեսեն ասըմ են.— Պա՜հ, նրան էլ եք մարթ հաշըվը՞մ:

Թաքավորն ասըմ ա.— Հլա նրան էլ կանչեցեք։

Կանչըմ են, գալիս ա ակոշկի տակովն անց կենալիս ա ըլըմ, ախչիկը խնձորը վրա ա անըմ, դրան տալի: Խալխը մնըմ ա ըրմացած։

Թաքավորը կտաղըմ ա, ասըմ ա.— Տո՛ փչվիս դու, բա քաչալ ղազարածն էր մնացե՞լ, էսքան լավ տղեքը թողած։

Ախչիկն ասըմ ա. —Թե դրան կտաս կուզեմ, թե չէ՝ մնին էլա ուղիլ չեմ։

Թաքավորը կտաղըմ ա, ասըմ ա.— Դե դուս ի՛լ իմ տանից, անսկամ, գնա քաչալի հետ ղազանոցըմը կաց։

Ախչիկը վեր ա կենըմ, գնըմ ա ղազանոցը, ընդի կենըմ։ Ինչքան իրա քվորտինքը ղնամիշ են անըմ, հերը թքըմ ա մրըմ, իլլաջ չի ըլըմ, քաչալի կշտիցը ղրաղ չի ըլըմ։ Ասըմ են.— Գլուխն իրանը քարը, թող կենա։

Շահվելադն ու իրան նշանածը էդ ղազանոցըմը կենըմ են, ղազերը պհըմ, նրա հախովն ապրըմ։ Մի օր թաքավորը դժար հիվանդանըմ ա, ինչ դեղ ու դիր անըմ են, իլլաջ չի ըլըմ, սղանըմ չի։

Հեքըմնին ասըմ են.— Սրան մենակ ասլանի կաթը կլավացնե:

Ո՞վ գնա, ո՞վ չի գնա, էն էրկու փեսեն աղաք են գալի, ասըմ են. «Մենք կգնանք կբերենք»։ Իրանց հմար ամեքը մի լավ ձի են ջգըմ, մի տոպրակ ոսկի վեր ունըմ, գնըմ են, որ ասլանի կաթը տին բերիլ:

Շահվելադը կնգանն ասըմ ա.— Գնա՛ հորդ ասա՝ մի ձի էլ ինձ տա, ես էլ գնամ, բալի բերեմ։

Ախչիկը գնըմ ա հոր կուշտր, ասըմ ա.— Հայրիկ ջան, մի ձի էլ տուր իմ մարթին, նա էլ գնա, բալի բերե։

Էն էրկու քիրն ընդի են ըլըմ, դրա գլխին տալիս են, ասըմ են.— Ի՜, վայ քու գլխին, մեր աժդահա մարթիքը գնացին էլ, կբերեն էլ, քու քաչալը տի գնալ բերի՞լ։

Դա որ շատ ղանչանք ա անըմ, հերն ասըմ ա.— Ջհանդա՛մը գնա՛, գնացեք մի ղաթիր էլ իրան տվեք, թող գնըմ ա գնա։