Այս էջը սրբագրված է

Ասըմ ա.— Չէ, դու չկել մի փորացավ չի ունենայիր, ինձ ազատիլ չէիր իմ նեղ դրութենից, իսանին էհթիբար չկա, ասա ուզածըդ տամ։

Ասըմ ա.— Իմ ուզածն ասլանի կաթն ա, թե կտաս, կաթը տուր տանիմ։

Ասըմ ա.— Իմ ազատողին ջանս չէի խնահիլ, կաթն ի՞նչ ա որ։

Եդնա գնըմ ա կաթը կթըմ, մի ըմանի մեչ լքցնըմ, գալիս ա Բանգլիբարին վեր ըլըմ, գալիս ա հասնըմ քաղաքի ղրաղը։ Գալիս ա տենըմ, դեռ էն ղաթիրն ընդի կապած ա։ Բանգլիբարին եդ վեր ա թողըմ, ղաթրին վեր ըլըմ, գալի տուն։ Գնըմ ա մտնըմ ղազանոցը, տենըմ ա իրա կնիկը նստած լաց ա ըլըմ։

Ասըմ ա.— Հը՛, ի՞նչ ա էլել, թաքավորը ո՞նց ա։

Ասըմ ա.— Նրանք կաթը բերին, խմեց, ջլիզ դժարացավ, ֆոքու հետ ա։

Ասըմ ա.— Դե ասլանի կաթը հասցրու, վախիլ մի՛։

Կաթը տանըմ ա, վրեն ծիծաղըմ են, ասըմ են.— Ով գիդե ընչի կաթն ա, էնա ասլանի կաթը խմեց, որ լավանալու ըլեր, կլավանար, ֆողը քու շաշ գլխին, քու քաչալի բերածով պտի վեր կենա՞լ։

Ասըմ ա.— Բան չի կա, հլա էս էլ փորձենք, բալի մի բան անե։

Որ շատ խնթրըմ ա, մերն ասըմ ա.— Հլա էս էլ փորցենք։

Ասլանի կաթը տանըմ են հլե թաքավորին խմացնըմ են, թաքավորը եդ ա գալի, վրա նստըմ։

Էն էրկու քվոր գլուխըվեր չի ունըմ, ասըմ են.— Վա՜յ քու գլխին, մեր մարթկերանց բերածը լավացրուց, հե գիտես քու քաչալի բերածը սղացրո՞ւց։

Էն նաչարն էլ բան չի ասըմ, ուրխանըմ ա, որ իրա հերը վի կացավ, ուրխանալով գալիս ա իրա քաչալի ճտովն ընգնըմ, ուրխանաս, ինչ ուրխանըմ են։

Անց ա կենըմ խելի վախտ, հմի էլ թաքավորի կնիկն ա հիվանդանըմ։ Դես ու դեն են անըմ, հմի էլ ասըմ են Ասլանի միսը դրան կսաղացնե։ Ո՞վ բերե, ո՞վ չբերե, եդ էն էրկու փեսեն աղաք են ընգնըմ, թե.— Մենք կբերենք։

Եդ նհե գնըմ են, Շահվելադն էլ մի ղաթրի յա վեր ըլըմ, գնըմ ա եդ Բանգլիբարի մազը ծուխ անըմ, գալիս ա վեր ա ըլըմ ու պատ տալի, աղաքներուն կտրըմ, գնըմ ա հմի էլ մի ալապստրակ ա սպանըմ, եդ էն ծմակըմը ճամփա ա պհըմ։ Դրանք գնըմ են դես ու դեն ընգնըմ, եդ գալի ջհըմ ըտի։