Այս էջը սրբագրված է

58. ՈՍԿԵՄԱԶԻԿԸ

Մի եդնակին ա ըլըմ, դա իրան հետ մի ախչիկ ա բերած ըլըմ, մի ախչիկ էլ իրա մարթն ա ունենըմ ծերքի կնգանից։ Մի կով են ունենըմ։

Էն մերացուն կովը տալիս ա էն եթիմ ախչկանն ու ասըմ ա.— Տար ըրածացրու։

Մի կտոր հաց ա տալի, ասըմ ա.— Վայ քու գլխին կենա, տար կովն ըրածացրու, էս հացն էլ ըրիգունը հետդ բի, հանդի հացն անուշ կլի, կուտենք ըրիգունը, էս թեշիկն էլ տար մանե։

էնա նա սոված, թեշիկ մանելով գնըմ ա, գալի։ Մի օր էլ հանդըմը թեշիկը մտնելիս տեղը— թելը կտրվըմ ա, թոլ ա ըլըմ, մի ծակով դվեր ա ընգնըմ։ Էդ ծակովը մտիկ ա անըմ, տենըմ ա — հրե ուշաբի կնիկը նստած, արճիճը մաստակի տեղ բերնըմը ծամըմ ա, հետն էլ ջահրա ա մանըմ։

Ասըմ ա.— Դեդի ջա՛ն, դեդի՛, թեշիկս ինձ տաս։

Ասըմ ա.— Հավքն իր թևովը, օցն իր պորտովը դեսն էկել չի. դուն էդ ով ես, որ սիրտ ես արել էկել։ Դվեր արի բալա ջան, դվեր արի տենամ էդ ով ես։

Դվեր ա գնըմ, ասըմ ա.— Դե արի գլուխս քթվե։

Քթվըմ ա, ասըմ ա.— Վո՜ւյ հրես, հրես, կասենաս իմ նանի թել-թել մազերն ըլի։ Հմա ո՞րդի, մազերը ոնց որ խոզի ջագառ ըլին, մեչն էլ անիծ, էլ որթ, էլ մորմոնջ՝ լիքը։