Այս էջը սրբագրված է

Մի էրկու օր տանըմ ա կովն ըրածացնըմ ա, բերըմ, մերն ասըմ ա.— Վայ տամ դրա գլխին, էդ կովը մորթեցեք, ըրեխես խարաբ էլավ դրա եդնա պըտիտ գալով:

Էն եթիմ ախչիկը տենըմ ա, որ մորթիլ տին, գնըմ ա էն պռավի կուշտը, ասըմ ա.— Դեդի ջան, կովը մորթըմ են, հմի ի՞նչ անեմ:

Ասըմ ա.— Լաց մի ըլիլ, ախչիկ ջան, թող արա մորթեն: Դու մսիցն ուտես ոչ: Հմա ով որ ուտէ՝ դու նրա դեն գձած ոսկոռնին հվաքե, տար մի տեղ թաղե, հլա տես ինչքան օգուտ կանես:

էնա կովը մորթըմ են, էդ նաչարը ջանին ցավ ա տալի, լաց ա ըլըմ:

Միսն իրանք ուտըմ են, դրան տալիս չեն, ինքն էլ ուզըմ չի: Որ պրծնըմ են հա, դա ոսկոռնին հվաքըմ ա:

Ասըմ են.— Տո՛ ֆողը քու գլխին, էդ ոսկոռնին ի՞նչ տիս անիլ:

Ասըմ ա.— Ձեզ մատաղ ըլիմ, ոսկոռը դեն մեք գձիլ, ինձ տվեք, տանիլ տիմ թաղիլ, էդ կովն ինձ պհել ա, մոր համ ա տվել։

Ինչքան դրա վրա ծիծաղըմ են, գլխին տալիս են, դա անգաճ չի անըմ, հվաքըմ ա: Եփ որ չիմն էլ զխտվըմ են, տանիցը դուս են ըլըմ հովերըմը ման գալու, դա գնըմ ա դռան տակին մի ֆոր փորըմ, էդ ոսկոռնին սազով միչին շարըմ ա ու թաղըմ:

Շատ ա կենըմ, քիչ, գիդեմ ոչ, դրա խորթ մերն ու քիրը զուքվըմ են, զըթարվըմ, գնըմ են խեչ, դրան տանը թողըմ են, ասըմ են.— Վայ քու գլխին, էս տունը թամուզ կավլես, կթամզես, եդնա էս կորեկն էլ տանը շաղ կտաս ու եդ հատ-հատ կհավաքես, եդնա կնստիս ու լաց կլիս, էնքան լաց կլիս, էս ամանն ըրտասունքով կլքցնես։ Ասըմ են ու իրանք գնըմ են։

Դա տունը, դուռը թամզըմ ա, ամեն բանն ուսլուբին իրա տեղն ա դնըմ, եդնա էն կորեկը շաղ ա տալի, թազադան հվաքըմ ա, հետն էլ լաց ա ըլըմ։

Էդ վախտը մի ինձ պես պառավ ա գալի տուն, ասըմ ա.— Ախչիկ ջան, խի՞ ես լաց ըլըմ ու տհե մխկտալով հատ-հատ կորեկը հվաքըմ։

Ասըմ ա.— Հե՛չ, դեդի ջա՛ն, սիրտս իրան իրան լքցվեց, էնա լաց եմ ըլըմ, էս կորեկն էլ սհե եմ անըմ, որ պարապ չի կենամ։

Ասըմ ա.— Ինձ խի՞ ես խափըմ, ախչիկ ջան, դուզն ասա։

Էնա տենըմ ա կարալ չի սուտն ասե, ասըմ ա.— Դե եսիմ, դեդի ջա՛ն, ինձ ասըմ են սհե արա, ես էլ անըմ եմ։

Ասըմ ա.— Վա՛յ դրանց գլխին, դուն էլ ավլով հվաքե, մի տեղ