Այս էջը սրբագրված է

Տղեն միտն ա բերում Հյուրի֊մալաքի խոսքը, մատը կծում ա։ Հմա ինչ' բանը բանից անց էր կացել։ Նրա աչքերը հանում են. աջ աչքը դնում են ձախ ջեբումը, ձախ աչքը դնում են աջ ջեբումը, տանում դնում մի ծովի ափին, որ ժաժ գա թե չէ` ընգնի ծովի մեջը։ Ու իրանք եդ են գալիս իրանց քոշկ ու սարահին։

Տղեն ձեռներն ածում ա, տենում, որ աղաքը ծով ա, եդ ա դառնում ու եդ գնում։ Էս ծառին դիպչելով, էն քարի կպչելով գալիս ա, շատն ու քիչը աստոծ գիդե, հասնում ա մի վենձ մերու։ Էդ մերու պռնգումը մի անմհական աղբիր ա ըլում։ Նստում ա էդ աղբրի կշտին, սառը ջրիցը խմում, լիասիրտը «Ըխոյա՜» անում: Հենց էդ սհաթին երկու աղունիկ գալիս են ու նրա գլխի վերի կռանը մի հճարքու վրա վեր գալիս։ Դրանցից մինը մերն ա ըլում, մեկելն` իրա ճուտը։

— Ա՜խ, նանի, էդ խեղճ մարդը աչքեր չունի, ափսո՜ս, աստոծ նրան ընչի՞ ա պատժել։

— Դա աչքեր ունի, որդի, դարդ մի՛ անել։ Դրա աջ աչքը ձախ ջեբումն ա, ձախ աչքը աջ ջեբումն ա։ Մենք որ թռչինք, երկու բմբուլ վեր կգձենք, թող նա աջ ջեբի աչքը ձախ աչքի տեղը դնի, ձախ ջեբի աչքը աջ աչքի տեղը դնե, վեր ունի բմբլեին, թրջե աղբրի ջրումն ու քսե աչքերին` աչքերը կսղանան։

Աղունակնին էս ասում են ու թռչում, իրանցից էրկու բմբուլ վեր գձում տղի գլխին։ Տղեն վեր ա ունում աչքերը, դնում իրանց տեղերը, բմբլնին անմհական աղբրի ջրումը թրջում ու քսում։ Էն սհաթն ևետ աչքերը սղանում են։ Տղի ղվաթն էլ եդ էկած ա ըլում, բթերը սղացած, աչքերն էլ առաջվանից լավացած։ Նա ճամփա ա ընգնում դպա իր մոր ամարաթնին։ Օխտն օրեն ճամփեն մի օրումն ա կտրում, հասնում տուն։

Դեռ մի օրավար հեռու ա ըլում, որ նրա ձին տիրոնջ ֆոտն առնում ա, սկսում ա խրխնջալ, ծուլիծուլ ըլիլ, ոտով գեդինը քանդել։ Ձին որ տիրոնջ գլուխը տենում ա, ոսկռոնին խաղսն են ըլում: Տղեն հասնում ա տուն, ձիու ճկատիցը պաչում, մտնում ա իր օթախն ու պատիցը վեր բերում թոզակալած նետուանեղը։ Ուշաբն ու մերը դուս են գալիս. ո՛ր տենում են տղին` թուր ու ղալխանը կապած, նետուանեղն ուսովն ածած, ոտն օղանգվում` թուքներն ցմաքում ա։ Տղեն ասղանի պես վրա ա տալի, Ուշաբի գլուխը տալիս, ղրմա֊ղրմա կտորում ու մի ֆորի մեջ ածում։ Մոր աչքերը հանում ա, աջու աչքը դնում ձախ ջեբումը, ձախու աչքը դնում