Այս էջը սրբագրված է

բի թոփ արա, որը թոփ կլի՝ վի կալ, որն ըլիլ չի, ավլի ծերով դեն ածա։ Թասն էլ մի քիչ ջուր ածա, մի պտղունց աղ գձե, դի ըտի, թող գան հե գիդենան ըրտասունք ա, ֆողեմ ես դրանց գլուխը, եթիմ ըրեխա են գդել, որ ֆոքին հանեն։ Տհե ասըմ ա ու ինքը գնըմ: Դա էլ բերըմ ա էդ պառավի ասածնին անըմ, պրծնըմ:

Էնա որ տունը խովլաթվըմ ա հա, գնըմ ա դռան տակը մտիկ ա անըմ, ասըմ ա.— Հլա տենամ ի՞նչ կա ընդի:

Տենըմ ա՝ աչկը բարին տենի, մի կոխտա ղուլան ընդի թամքած, մի բոխչա շոր էլ ընդի կապած: Դա վեր ա ունըմ, Էդ շորերը հաքնըմ, դառնըմ ա մի հուրումալաք, քուռակին նստըմ ա ու եդներնուն գնըմ ա խեչ: Ոսկե մազերն Էլ ուսերովը փռըմ ա, ոտնամաննին ու շորերն Էլ պլպլալով, գնըմ ա հասնըմ խեչը:

Խալխը չիմ մայիլ են կտրըմ, գալիս են ձիու գլուխը բռնըմ, վեր ա գալի, գնըմ ա խեչըմը ուխտ ա անըմ, եդ ձիուն նստըմ ա, թռչելով եդ գալի տուն։ Ձին թռցրած գալու վախտը ոտնամաննու մինը վեր ա ընգնըմ, դա գլխի չի ըլըմ: Ոտնամանն ընգնըմ ա ջրի մեչը: Գալիս ա տուն, եդ ձին բրախըմ ա՝ գնըմ ա իրա տեղը, շորերն Էլ հանըմ ա ընդի դնըմ։ Եդ իրան գրչոտ շորերը հաքնըմ ա, ընդի պատի տակին նստըմ։

Նհանք խեչիցը եդ են գալի, գալիս են տենըմ պատի տակին կուչ Էկած։

Գլխին տալիս են, ասըմ.— Ի՜, վա՛յ քու գլխին, դուն էլ քեզ ախչիկ ես հաշվըմ։ Խեչը մի հուրումալաք ախչիկ էկավ, ոսկի մազերն ուսովը փռած, շորերն ու ոտնամաննին պլպլեին, հրեղեն ձիով էկավ, խեչըմն ուխտ արավ, եդ նի էլավ ձիուն ու գնաց։

Ասըմ ա.— Դե ի՞նչ անեմ, ինձ տարաք ոչ, որ ես էլ էի տեհել։

Ասըմ են.— Ա՛յ ֆողը քու գլխին, դուն էիր պակաս, որ ընթավուր հուրումալաքին տենեիր, խելքդ էլ գներ, ընգնեիր ձիու ոտների տակն ու մեռնեիր։

Դա սուս ա անըմ, էլ ձեն չի հանըմ։ Ըրիգունը թաքավորի նոքարնին տանըմ են ձիանը ջուր տալու, ձիանր փռռացնըմ են ու եդ դառնըմ, էն ոտնամանը միչին վլվլալեն տենըմ են, խրդնըմ են, խմըմ չեն։ Նոքարնին մտիկ են անըմ, տենըմ են միչին մի զադ ա վլվլին տալի։

Գնըմ են թաքավորի տղին ասըմ.— Թաքավորն ապրած կենա, սհե-սհե մի բան կա ջրըմը, վովռըմ ա, ձիանը խրդնըմ են, ջրին մոտ չեն գալի։

Ասըմ ա.— Գնացեք թոռ գձեցեք, բռնեցեք, բերեք հլա տենամ էն ի՞նչ ա։