էնա թոռ են գձըմ, տենըմ են ոտնաման ա:
Բերըմ են տալի թաքավորի տղին: Թաքավորի տղեն ասըմ ա.— Սա որ էսքան ա սիրուն, բա իրան հաքնողն ինչքա՞ն կլի սիրուն:
Ընդիան թաքավորն ասըմ ա.— Ման ածեք տենանք ում ոտովն ըլի, նրան իմ տղի հմար ուզիլ տիմ:
Ման են ածըմ, օխտը գեղ պտըտըմ են, մնին էլա ըլըմ չի: Բերըմ են էն ոսկե մազերավորանց տուն: Էն խորթ մերը մի խատատ առնըմ ա իրան ախչկանը հաքցնըմ, հմա ո՞րդիան կլի:
Ասըմ են.— Հլա նրան էլ հաքցնենք: Հաքցնըմ են, կոխտա ոտին ա ըլըմ: Հմի գալ տին որ նշնեն: Էն գյուլլա դիբածն ընդի մռթշորվըմ ա, ասըմ ա.— Սրան տանիլ տին, իմ ախչիկը տանը տի մնալ:
էրկու օրեն վրա հրսանիքը գալիս ա, դռանը կաղնըմ: Էդ խորթ մեր գյուլլի էկածը տանըմ ա էդ ոսկե մազավորին թորոնն ա կոխըմ ու մի վենձ սալ քար էլ վրեն ա դնըմ, իրա պռճոկվածին տանըմ ա թախտին դնըմ: Դրանք քեփ են անըմ, ուտըմ են, խմըմ, հազըրվըմ են, որ տանին:
Էդ վախտը որցակը գալիս ա թորոնի վրա կաղնըմ, ասըմ ա.— Կիկղիղի, Սևերեսը թախտին ա, Ոսկեմազիկը թորնըմն ա։
Էդ խորթ մերը որցակին ծեծըմ ա, հետ ածըմ, հմա եդ որցակը գալիս ա վրեն կաղնըմ, կանչըմ:
Դա որ եդ ուզըմ ա գնա հետ ածե հա, թաքավորի տղեն ասըմ ա.— Սուս կացեք, հլա դենը մի անիլ, թող արա մին էլ կանչի:
Մին էլ ա կանչըմ։
Թաքավորի տղեն մի լավ իմանըմ ա, ասըմ ա.— Հլա գնացեք թորոնը բաց արեք։
Բաց են անըմ, տենըմ հրե ընդի ղառինը գլխին՝ կուչ էկած ա Ոսկեմազիկը։ Էտա դրան ըտիան դուս են բերըմ, գնըմ են նրան թախտիցը հետ ածըմ, մոր ըրեսին էլ կում են անըմ, թքըմ, խայտառակ, բիաբուռ անըմ։
Ոսկեմազիկին ուզըմ են տանին նոր շորեր հաքցնեն, ասըմ ա.— Ինձ հմար շորեր ունիմ, ուզիլ չի, ես իմ շորԼրր կհաքնիմ։
Էնա գնըմ ա իրա շորերը դռան տակից հանըմ, հաքնըմ ա, ղառինը գլխից դեն ա գձըմ, ոսկե մազերը հուսած՝ ուսին ա գձըմ, զուքվըմ, զրթարվըմ, ղուլանին վեր ա ըլըմ, դուս գալի մեյդան։
Խալխը որ դրան մտիկ ա անըմ, մնըմ են ըրմացած, ասըմ են.— Սա էդ խեչն էկող ախչիկն ա։