59. ՈՒՇԱԲԸ
Մի մարթ ու կնիկ էրկու ախչիկ են ունենըմ, մի տղա։ Մի ախչիկը քորփա ա ըլըմ, դեռ հլա ըրորոցումը, ծծկեր ա ըլըմ։ Դրանք խմոր են ունցըմ, մերը փուռը վառըմ ա, գալիս ա խմորը գնդըմ։ Եդնա գնըմ են փուռը սրփելու։
Մերը փուռը սրփըմ ա, պրծնըմ, վենձ ախչկանն ասըմ ա.— Ախչի՛, ախչի՛, գնա գունդը բի, հացը թխենք։
Ախչիկը գնըմ ա, եդ գալի մորն ասըմ ա.— Նանի, գունդ չկա։
Ասըմ ա.— Կրակի գաս դո՛ւ, էս հադաղ խմորը գնդեցի, ո՞նց թե գունդ չկա։
Ասըմ ա.— Հլա դե արի տես, խու ես խա՞փըմ չեմ։
Մերը գնըմ ա.— Վո՛ւյ, դրուստ որ գունդ չկա:
Էն ըրորոցի կրակի էկածը դրուստ որ չիմ կերած ա ըլում։ Նա կրակ ուտե, օրն օրի վրա վենձանըմ ա։ Մի քիչ որ ման գալու ա անըմ հա, մոր ծիծն ուտելիս վեր ա դնըմ ու մորն ուտըմ։ Քիրը տուն ա գալիս թե չէ՝ նրան էլ ա ուտըմ։ Ախպերն ուրիշ տեղ ա գնացած ըլըմ։
Ըրիգունը գորձի տեղից հերը տուն ա գալիս թե չէ, նրան էլ ա վեր դնըմ— ուտըմ։ Ախպերն ուրիշ տեղից գալիս ա հասնըմ գեղի ղրաղը թե չէ, խալխերը խաբար են տալիս.—Սհե, սհե։
Ըտի ախպերն ասըմ ա.— Ես էս գեղըմն էլ կենալ չեմ։ Գլուխն առնըմ ա, մի ըշխարի վրա գնըմ։