աղը վրա արա՝ շուշեն սուր ածլքեր կդառնա, ոտները կկտրատե, աղն էլ կտրածնին կդառնա՝ կմխկտացնե, կարալ չի քի հասնի։ Որ տենաս եդ հասնըմ ա, ընդով էս մոմերը վեր գձե, նրանք չինարի կդառնան, վեր կլիս վրեն, էլ կարալ չի ուտե։
Էդ տղեն տվածնին վեր ա ունըմ, փախչըմ։ Ուշաբ քիրը գալիս ա տենըմ, որ տանը չի։ Կռանըմ ա թախտի տակը մտիկ անըմ, մկները օջորքիցը ծվծվըմ են։ Դրա օջորքն ա մտիկ անըմ թե չէ, նրանք ֆող են ածըմ դրա աչկերը, որ դա մլոլ անե, չկելը նա մի քիչ էլա հեռանա։ Եդ աչկերը թամզըմ ա, գնըմ ա եդնեն հասնելու ա ըլըմ, էն սանդրը վրա ա անըմ։ Սանդրը դրա ըղաքին ծմակ ա դառնըմ, փշոտ թփեր են դառնըմ, մասրքերը, փշերը բռնըմ են, հմա եդ ճպռապորելով անց ա կենըմ։ Գալիս ա եդ հասնելու ա անըմ, հմի էլ էն աղովը լիքը շուշեն ա վրա անըմ։ Դրանց էլ չի մտիկ անըմ ածըլքերը ոտները կտրատըմ են, աղը նի յա դառնըմ մղմղորիկր գձըմ, հմա եդ արինը շաղ տալով գնըմ ա։ Մին էլ էնա հա իրան հորացըվի եթթաղին հասնելիս ա ըլըմ, տենըմ ա հրես էնա հա հասնըմ ա։ Դա մոմերը վեր ա գձըմ, էրկուսն իրար յանաշու չինարըքերը են դուս գալի, վեր ա ըլըմ դրանց մնի վրա։ Ուշաբ քիրը գալիս ա ծառի որքն ըռխով, ըտամնով կրծըմ, պոկըմ ա։ Տղեն տենըմ ա պոկեց, հմի էլ էն մնին ա վեր ըլըմ։ Հմի էլ էն մինն ա կրծըմ։ Տենըմ ա պոկիլ տի, էն իրան հորացըվի շներին ձեն ա տալի։
Դրանք էրկու վենձ, ղոմփար շներ են ըլըմ, ասըմ ա.— Հասար ու Բասար, Հասար ու Բա ար, Էկե՜ք հասե՜ք, հենց կուլ տվեք, որ մի կաթիլ արին չմնա։
Հլե մին էլ տենըմ ա, որ Հասարն ու Բասարը գալիս են։ Գալիս են ամենքը մի կռնում ըռխըմ, ծվատորըմ, քրքրրմ, հենց կուլ են գձըմ, որ արին չեն թողըմ գեդնին մնա (վա՛յ տամ նրա գլուխը)։
Եդնա գնըմ ա իրա հորացըվի կուշտը, ասըմ ա.— Սհե՛, սհե՛։
Հերացուն գալիս ա դրան փթաթորվըմ, ասըմ ա.— Բալա ջան, էլ ըշխարըմը դարդ չունիմ, ես էլ էի էդ ուշաբիցը փախել, էկել էս վերունի չոլըմը ջոգ կենեի, հմա ըստի էլ ստանըքերը չի թողեին դաթար մնամ, աչկերս էլ հանեցին, հմա դուն էկար նրանց դիվանն արիր։ Հմի էլ գնացիր էդ ուշաբին վերչ տվիր, աշխարը հլալեցիր։ Հմի կարանք մենք արխեին ապրինք։
Ասըմ ա, քոչ ու բրխանեն բարցըմ են ձիանու վրա, ոչխարն աղաք անըմ՝ դբա իրանց գեղը։ Գնըմ են մի լավ տուն ու տեղ են շինըմ, էդ տղի հմար ուրիշ գեղից մի լավ ախչիկ են ուզըմ, հըրսանիք անըմ, նոր պրծնիս ամեն ցավից ու չոռից, ինչ պրծնըմ են։