Այս էջը սրբագրված է

60. ՋԻԳԱՐՈՎ ՊԱԽՐԵՆ

Մի քյասիբ մարթ ու կնիկ են ըլըմ։ Դրանք սրա նրա տանը նոքարութին են անըմ, օրեն ըշխատածով իրանց գլուխը պհըմ։ Կնիկը պատճառավոր ա դառնըմ, նաչարի մարթը աղի հմար փետ կտրելիս՝ ծառը վրեն վեր ա ընգնըմ, մեռնըմ։ Կնիկը մնըմ ա մենակ։ Խտոր ընգնելու վախտը տենըմ ա, ոչով իրանց դուռը բաց չի անըմ, հլե տհե գնըմ ա ծառի տակին նստըմ ա՝ լաց ըլըմ։ Ցավը բռնըմ ա, ըտի էվետ ազատվըմ ա։ Հմա նաչարի նութը կտրած ա ըլըմ, ըրեխին ծիծ ա տալի, հմա կաթը ո՞րդիանց գա:

Քորփեն որ լաց ա ըլըմ հա, մերը մխկտալով ասըմ ա.—

Նանա՛, նանա՛ Օրսագուլ,
Պախրեն կգա ծիծ կտա,
Ջիգար չունենա՝ քիչ կտա,
Քամին կգա ժաժ կտա,
Մանգրատերևը փափկոց կլի։
Լենատերևը ծածկոց կլի։

Էն եղատարը տհե երքըմ ա ու հետն էլ լաց ըլըմ։ Տհե որ ոչով տեր ու տիրական չի դուս գալիս, իրան նութն էլ կտրըմ ա, ֆռքին տալիս ա։ Եդո ըղորթ պախրեն գալիս ա ծիծ ա տալի, մանդրը տերևնին էլ տակին փափկոց են ըլըմ— լենտերևնին էլ ծածկոց են դառնըմ, քամին էլ ըրորըմ ա։