Այս էջը սրբագրված է

61. ՖՈՔԵԱՌԸ

Մի մարթ ու կնիկ են ըլըմ, քյասիբ են ըլըմ, շատ էլ ըրեխեք են ունենըմ: Էդ ըրեխանցը ոնչ տերտերն ա կնքըմ, ոնչ էլ կնքավորն ա գալիս խտտըմ։

էդ մարթը վի ա կենըմ, գնըմ ա աստծու վրա կռիվ, թե.— Խի՞ ես ինձ ըրեխեք տալի, որ ոնչ կնքավորն ա գալի, ոնչ էլ տերտերն ա կնքըմ։

Գնալիս ճամփըմը ֆոքեառը ջհըմ ա։ Ասըմ ա.— Էդ ո՞ւր ես գնըմ։

Ասըմ ա.— Գնըմ եմ աստծու վրա կռիվ, ինձ ըրեխեք ա տալի, հմա ոնչ կնքավորն ա գալի, ոնչ էլ տերտերն ա կնքըմ։

Ֆոքեառն ասըմ ա.— Գնալ մի, ես տերտերին կասեմ, կգա կկնքե, ես էլ կնքավորը կլիմ։

էնա գալիս են կնքըմ։

Ֆոքեառն ասըմ ա.— Ես քի մի բան կասեմ, դու նհե արա, թե խոսկիս անգաճ անես- շատ կհարստանաս։

Ասըմ ա.— Ի՞նչ ա։

Ասըմ ա.— Մի փլասի միչին մոխրի փելփլն էլ կապե, մի քիչ բռնոթի էլ մի քիչ էլ մեր ֆող, գեղըմը որ հիվանդ կլի, գնա ասա՝ «Ես կսաղցընեմ»։ Թե կտենաս, որ ես գլխի կռանն եմ, էնա գիդենաս որ ես ֆոքին առնիլ տիմ, թոհմաթ արա, ասա, «Տնաքանդներ,